2020-ին Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց պատերազմ գնացած բոլորը վերադարձել են ողջ և առողջ․ գորիսեցի

12 Հունվարի, 2026

 

Հայաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից է Սուրբ Հռիփսիմեն։ Եկեղեցին գտնվում է Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն բնակավայրում։

Նոյյան Տապանի նմանությամբ կառուցված Սուրբ Հռիփսիմեն Հայաստանի ամենաերկար միասրահ եկեղեցին է՝ 27 մետր երկարություն ունի։  Ասում են՝ եկեղեցու պատերը ձվով են ծեփված․ ահա բնության արհավիրքներին դիմակայելու և 1700 տարի կանգուն մնալու գաղտնիքը։

Եկեղեցու մասին Marz News-ին տեղեկություններ հայտնելիս Վերիշենի բնակիչ Արթուր Շադունցը չի մոռանում նաև Սուրբ Հռիփսիմեի զորության ու ուժի մասին։ Եկեղեցու շուրջ հյուսված լեգենդները բազմաթիվ են, սակայն ամենաթարմն ու ամենահիշարժանը 2020 թվականի պատերազմից առաջ Սուրբ Հռիփսիմեի բակից մեկնած զինակոչիկների հետ է կապված։ Վերիշենում բոլորը գիտեն՝ պատերազմի բովով անցած հարյուրավոր զինակոչիկներ, որոնք ծառայության մեկնելուց առաջ օրհնություն են ստացել Սուրբ Հռիփսիմե եկեղեցում և մեկնել ժամկետային զինծառայության, վերադարձել են ողջ և առողջ։ Նրանցից ոչ մեկի մազը չի ծռվել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ դա կլինի ամենախոշոր գործողությունը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր, երբ Իսրայելը վերահսկողություն...

Հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով․ Նարեկ Կարապետյան

  «Մեզ համար նորություն չէ։ Հիշո՞ւմ եք, որ համապետական ընտրություններից առաջ օրը 150 մեր թիմակցի էին ձերբակալում։ Եվ մեզ համար լրիվ պարզ է իրենց գործելաոճը․ հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով՝...

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, որոշումն ընդունվել է անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցիալական ցանցերի ազդեցության...

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը ուկրաինական գերությունից վերադարձվել է 270 ռուսաստանցի զինծառայող։ Դրա դիմաց Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերու։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վերադարձված ռուսաստանցի...

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնու են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները...