Մենք ունեցել ենք մարտունակ բանակ, ինքը սարքել է ավերակ․ Ռոբերտ Քոչարյան

27 Մայիսի, 2026

 

«Գնում ենք ընտրությունների, և երևի նկատել եք, որ հիմնական խոսակցությունը խաղաղության մասին է, չէ՞։ Երևի այսպիսի տարբեր վարիացիաներով, բանով, բայց հիմնական թեման խաղաղությունն է։ Իշխող կուսակցությունը խաղաղությունը դարձրել է իր հիմնական քարոզչական, այսպես ասենք, թեզը։ Ինչո՞ւ համար, որովհետև ուրիշ բանից չի կարող խոսել։ Իսկապես, բոլոր նախանշված ծրագրերը, իրենց նախկին խոստումները իրենք տապալել են, և մնացել է մեկ թեմա՝ խաղաղություն։ Եվ այդ թեման առաջ մղելու համար փորձում են ցույց տալ, որ միայն իրենք են սեփականաշնորհել խաղաղությունը, և մյուս բոլոր քաղաքական ուժերը բերելու են պատերազմ։ Եվ զավեշտալին այն է, որ խաղաղության մասին, խաղաղության այդ թեզը փորձում է սեփականաշնորհել մի մարդ, որը բերել է պատերազմ, բերել է զոհեր, բերել է իսկական արհավիրք սեփական ժողովրդի գլխին, և մեղադրում է այն քաղաքական ուժին, այն առաջնորդին, որի ժամանակ եղել է խաղաղություն, չի եղել պատերազմ, եղել է արժանապատիվ խաղաղություն։ Եվ, ըստ էության, մենք մտել ենք մի բանավեճի մեջ, որն իր էությամբ աբսուրդային է»,- այս մասին Գորիսում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել․ թուրք նախարար

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել․ թուրք նախարար

Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հարավային Կովկասում ամրապնդվի խաղաղությունը, հանգստությունն ու բարեկեցությունը,  Aysor.am-ի փոխանցմամբ՝ այս մասինԵրևանում  հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։ Նա հույս ունի, որ...

Եկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ․ Տեր Իսահակ

Եկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ․ Տեր Իսահակ

Դարեր ի վեր Եկեղեցին անցել է մաքառումների հոլովույթներով ու փորձությունների բովով։ Պատահել է և այնպես, որ երբ նրա մարմնի վրա վերք է գոյացել, գտնվել են մարդիկ, որոնք առաջ են եկել ոչ թե այն բուժելու, այլ ցավը խորացնելու, ոչ թե մոլորյալին վերադարձնելու, այլ սեփական շահը...

Հայփոստը հրաժարվում է Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ նամակներ ուղարկել․ Սիրանուշ Սահակյան

  «Բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք լիազորագրեր տալու անհնարինությանը։ Ադրբեջանը զրկում է մեր հայ պատանդներին իրենց իրավունքների պաշտպանության կազմակերպման նպատակով միջազգային և Հայաստանի իրավաբաններին լիազորագրեր տալու...

Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե Կիրակոսյան

«Տարածքային ամբողջականություն և տարածքային ամբողջականությունից անջատում՝ դրա քրեականացումը միջազգային իրավունքին հակասող արարք է»,- «Վերադարձ հայ գերիների» միջազգային  համաժողովի ընթացքում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության նախկին...

Բաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ Սահակյան

  «Բազմիցս բարձրաձայնել ենք Բաքվում պահվող գերիների նկատմամբ խոշտանգումների խնդիրը: Մենք շատ հստակ մեթոդաբանությամբ ենք գործում. եթե համակցենք, կտեսնենք, որ ողջամիտ կասկածից վերև, խոշտագումներ կան, շարունակական բնույթ են կրում, և,...