Իրանում իրավիճակը վերահսկողության տակ է վերցված. Արաղչի

12 Հունվարի, 2026

Իրանում իրավիճակը վերահսկողության տակ է վերցված։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ բողոքի ցույցերը սկզբից՝ դեկտեմբերի 28-30-ը, եղել են լիովին խաղաղ, մասնակիցների մեծ մասը աշխատել է առևտրի ոլորտում։

«Այդ ընթացքում ցուցարարները խաղաղ կերպով արտահայտել են իրենց օրինական պահանջները։ Սկզբում, երեք օրվա ընթացքում, ցուցարարների և կառավարության միջև երկխոսություն է տեղի ունեցել, և բողոքի ցույցերը գրեթե ավարտվում էին», — հայտարարել է Արաղչին։

Նախարարը նշել է, որ «ավելի ուշ զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, և այդպիսով խաղաղ ցույցերը անցել են բողոքի ցույցերի սահմաններից՝ վերածվելով անկարգությունների»։

Նա հայտարարել է նաև, որ Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, սակայն դրանք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  ավելի վաղ արված հայտարարությանը, որ Իրանը կոչ է արել բանակցություններ սկսել իր միջուկային ծրագրի շուրջ և որ Վաշինգտոնը կարող է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ, գրում  է Reuters-ը։

«Ինչպես նախկինում բազմիցս ասել եմ, մենք նույնպես պատրաստ ենք բանակցությունների, բայց արդար, հավասար դիրքերից և փոխադարձ հարգանքի հիման վրա. բանակցությունների, որոնք կլինեն իրական ու լուրջ, այլ ոչ թե թելադրանքի և հրահանգների տեսքով», — ասել է Արաչին։ Օտարերկրյա պետությունների դեսպանների առջև նրա ելույթից մի հատված է հրապարակել իրանական հեռուստատեսությունը։

Նմանատիպ նյութեր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գևորգ Հ․-ի վարած «Opel» մակնիշի, 37-ամյա Նվեր Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 42-ամյա...

Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Ադրբեջանում երկրաշարժ է եղել

Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱ) Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից APA-ին հայտնել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը...

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2954-ի

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2954-ի

Վենեսուելայում կրկնակի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2,954-ի, վիրավորվել է 16,592 մարդ: Այս մասին ասված է Հաղորդակցության և տեղեկատվության նախարարության (MIPPCI) ամփոփագրում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ «2954 զոհ, 16592 վիրավոր։ Փրկվել է 6,462 մարդ»,- ասված է...

Միշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ

Միշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի օրը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները Սվերդլովսկի մարզի...

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 102 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի...