2025-ին գնացքներից օգտվել է 510 հազար ուղևոր. «Հարավկովկասյան երկաթուղի»

12 Հունվարի, 2026

2025 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներից օգտվել է 510 հազար ուղևոր: Միջազգային երթուղիներում փոխադրվել է մոտ 42 հազար ուղևոր, իսկ տեղական երթուղիներում՝ 468 հազար։ Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղին»։

Տոնական օրերի ընթացքում (դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը) Երևան–Թբիլիսի–Երևան երթուղով տեղափոխվել է 1058 ուղևոր, իսկ տեղական երթուղիներում՝ ավելի քան 10 հազար ուղևոր: Նոր տարվա ընթացքում իրականացվել է նաև 10 «Հեքիաթային Էքսպրես» չարտերային ուղևորափոխադրում երեխաների համար նախատեսված տոնական ներկայացումներով։

Միջազգային երթուղիներում ուղևորների թիվը համեմատելի է 2024 թվականի հետ, սակայն ներքին երթուղիներում արձանագրվել է 10%-ով նվազում, որը կապված է նոր Հյուսիս–Հարավ ավտոճանապարհի բացման և Արարատ և Արմավիր մարզերում ուսանողների համար մատչելի անվճար համայնքային ավտոբուսների գործարկման հետ։

Ուղևորափոխադրումների գծով տնօրեն Հրանտ Միքայելյանն ասել է.

«Անցած տարվա ընթացքում մենք շարունակել ենք ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Մասնավորապես, մեկնարկել են ուղևորային պլատֆորմների արդիականացման և հիմնանորոգման աշխատանքները։ Փոխարինվել է Երևանի երկաթուղային կայարանի, ինչպես նաև Արաքս և Արագած կայարանների պլատֆորմների սալիկապատ ծածկույթը։ Ամբողջությամբ վերակառուցվել է Արտաշար կանգառի պլատֆորմը։ Երևանի երկաթուղային կայարանի շենքում տեղադրվել է հատուկ սանհանգույց՝ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար։

Միաժամանակ մեր աշխատանքներում առաջնորդվել ենք նաև ուղևորների արձագանքներով և առաջարկություններով, ովքեր մատնանշել են այս կամ այն բարելավման անհրաժեշտությունը։ Ծրագրի շրջանակում ներդրումները նախատեսված են նաև ընթացիկ տարում»։

Նմանատիպ նյութեր

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

Կրեմլում մեկնարկել են Պուտին–Ուիթքոֆ–Քուշներ բանակցությունները։ ՌԴ նախագահը խնդրել է Ուիթքոֆին և Քուշներին իր երախտագիտությունը փոխանցել Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։ Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցում են Վլադիմիր Պուտինը,...

Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ

Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ տույժ-տուգանքների ներումը և վարկային ամնիստիան լայնորեն կիրառվող գործիքներ են հատկապես այն երկրներում, որտեղ առկա է բնակչության բարձր...

Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան

Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Սրբուհի Գալյանը հուզվել է, երբ իրեն ասել են՝ տարոսը քո երեխային․․․ Իրապես, երեխաները երբեք չպետք է պատասխան տան ծնողի կատարածի համար, բայց Գալյանը թող մտնի Չախոյան Տարոնի...

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ հանրային կապերի պատասխանատու Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վա՜յ, էս ինչ հետաքրքիր է ստացվում։ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստացի հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ինտեգրման կուրսի դեմ։...

Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա»

Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա»

Երկաթուղու շահագործման հետ կապված հարցերին առնչվող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ այդ նպատակով Երևան կժամանի ռուսական պատվիրակություն։ Դրա կազմում կլինեն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ–ի...