Փոքրիկ խմբակի՝ մեր վզին դրած 13 միլիարդ պարտքը վճարելու է ժողովուրդը. Ալիկ Ալեքսանյան

11 Հունվարի, 2026

Գևորգ Պապոյանը ասում է , որ մեր հոսանքի սակագնի մեջ մտնում է ՀԷՑ-ի վերցրած վարկերը, կամ ինչ-որ տոկոսներ. սուտ է խոսում, ուղղակի սուտ, հայտարարել է  «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը:

«Կա հոսանքի սակագնի պետության կողմից սահմանված մեթոդիկա, որտեղ չկա գեթ մի կետ, որտեղ երևում է, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները ներառվում են հոսանքի սակագնի մեջ, չկա նման բան: Սամվել Կարապետյանը վճարում է իր միջոցներով, բայց այս երիտասարդի, այս փոքրիկ խմբակի մեր վզին բերած 13 միլիարդ պարտքը վճարելու ենք մենք: 2016թ-ից մինչ օրս Սամվել Կարապետյանը 200 միլիարդից ավել ներդրում է արել կործանման եզրին կանգնած ՀԷՑ-ին ոտքի կանգնեցնելու համար: Այս երիտասարդն ասում է 6.4 միլիարդ վերցրել են տվել են մի այլ կազմակերպության հետո հետ են վերցրել: Ուրեմն, 6.4 միլիարդ  ՀՀ դրամ ՀԷՑ-ը վերցրել է, 1 ամսով անտոկոս տվել է իր մայր սեփականատեր կազմակերպությանը, հետո հետ է վերադարձրել, որը ոչ մեկի վրա չազդեց: Ամբողջ իր ելույթի ժամանակ ինքը մի բան է ճիշտ ասել՝ կառավարությունը վերցրել է ՀԷՑ-ը, դա եղել է քաղաքական պատվեր, որը կատարել եք», — նշել է Ալիկ ԱԼեքսանյանը:

Նմանատիպ նյութեր

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս...

Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը...

Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞․ «Կարճ ասած»

Կառավարության նիստից հետո ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ 2020 թվականի այս օրը պատերազմ էր, և կային զոհեր։ Իսկ ի՞նչ էր տեղի ունենում 2020 թ․ հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի 12-րդ օրը։ Չկար օր, որ ՊՆ-ն...

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, բողոքս բավարարել և նախաքննական մարմնին պարտավորեցրել անհապաղ հեռախոսը վերադարձնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռոման...