Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդի անվանակոչության օրը կմատուցվի Սուրբ Պատարագ․ հայտարարություն

10 Հունվարի, 2026

Արագածոտնի թեմից հայտարարում են․

«Հունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։

Այդ օրը նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոս Պռոշյանի անվանակոչության օրն է։

Թեմում Սուրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Նույն օրը Արագածոտնի թեմը կազմակերպում է տոնի հետ առնչվող ուխտագնացություն-խաչերթ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք, ուր ամփոփված են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։

Այս մեծ Սուրբի տոնի առիթով  Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հավատացյալների երկրպագության և օրհնության համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմ է բերվելու Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը։

Ուխտագնացություն-խաչերթը կմեկնարկի ժամը 09։00-ին ընդհանրական խոստովանությամբ՝ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Պատարագի սկիզբը ժամը 10։30։

ՀԱՅՑՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆՔԻԴ ԱՂՈԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»։

Նմանատիպ նյութեր

Եթե դուք հաշտ եք, առավել ևս՝ ուրախ, որ Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս Հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք… Ջուլֆալակյան

Եթե դուք հաշտ եք, առավել ևս՝ ուրախ, որ Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս Հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք… Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Եթե դուք հաշտ եք, առավել ևս՝ ուրախ, որ Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս Հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք… Չեք էլ գիտակցում, թե ինչ հետևողականությամբ են...

Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան

  «Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է, բոլորն են տեսել, երբ Ազգային ժողովի թիվ մեկ քաղաքական ամբիոնից երկրի վարչապետն ուղիղ հրաման տվեց իրավապահներին, որպեսզի քրեական գործեր կարեն, որպեսզի ահաբեկեն,...

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Կարծում եմ մեկնաբանելու բան չկա, ով երեկվա ելույթը տեսել է, կասի, որ սա ԱԺ ամբիոնից հնչած ուղիղ հրահանգի...

Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է. քաղաքագետ

Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է, ու նաեւ որոշակի իմաստով թերեւս անձնական։ Իսկ շերտերն՝ ըստ իս, շատ են։ Գործնականում, իրավիճակը, երբ նախօրեի հարցուպատասխանից հետո ըստ էության ուժային գործիքի...

Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն

Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն

Իրավապահները ներխուժել են նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն։ «Ընկերությունում իրականացվում են վարույթային գործողություններ, շատ տվյալներ չեմ կարող տրամադրել։ Այլ տեղեկությունների դեպքում, լրացուցիչ կհայտարարենք»։ Այս մասին...