Համայն հայության ամենահզոր կառույցը «նորոգելու» համար գործիք են ընտրել հենց այդ կառույցի ամենահիվանդ ու կեղտոտ բջիջներին․ Սամվել Հակոբյան

10 Հունվարի, 2026

Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համայն հայության ամենահզոր, կայացած և բոլորին միավորող կառույցը փորձում են «նորոգել» ՀՀ պատմության ամենախայտառակ կառավարության և օրենսդիրի ներկայացուցիչները։

«Նորոգելու» համար էլ որպես գործիք ընտրել են հենց այդ կառույցի ամենահիվանդ ու կեղտոտ բջիջներին։
Սեփական կարևորագույն գործառույթները տապալած ձախողվածների խումբը՝ անտեսելով Սահմանադրությունը, միջամտում է և փորձում ավիրել ու պղծել մեր ազգի կարևորագույն ինստիտուտը։
Եկեղեցու և առհասարակ մեր պետականության համար պայքարողները կա՛մ հայտնվում են բանտերում, կա՛մ ենթարկվում են տարատեսակ այլ բռնաճնշումների։

Փաստացի, այս պահին Եկեղեցին միակ մարմինն է, որին հաջողվել է դիմադրել պառակտիչ սատանիստին։ Եթե հոգևոր համայնքը բացառություն չլիներ, և քաղաքական ու հանրային մտավորական դաշտերը լինեին նույնքան պինդ ու անսասան, և ամենուր տիրադավ դավաճանների հարաբերակցությունը լիներ տասն ընդդեմ հարյուրի — վստահ եմ՝ երկրի ընդհանուր պատկերը բոլորովին այլ կլիներ։
Թե՛ Եկեղեցին, թե՛ երկիրը բոլորինս են։ Եվ եթե դրանք կործանվեն, կտուժեն բոլոր հայկական օջախները՝ անխտիր։

Պասիվությունը, առօրյա նյութական կոմֆորտով տարվելը ոչ մեկին չի փրկելու։ Ընդհակառակը՝ այն միայն բազմապատկելու է իրական պայքարողների բեռը։

Կա՛մ ամբողջ ազգով սթափվում ենք և թույլ չենք տալիս, որ ոտնահարեն մեր ազգային ինքնությունը, կա՛մ թրքացումը դառնում է անխուսափելի»։
Հաղթանակների և տիրադավներից ազատվելու տարի բոլորիս։
Աստված պահապան մեր Ազգին»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...