Հալեպի նահանգում սիրիական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել. Թուրքիայի ՊՆ

8 Հունվարի, 2026

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հալեպի նահանգում սիրիական բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել, որն առայժմ իրականացվում է բացառապես սեփական ուժերով, սակայն Անկարան համապատասխան հարցման դեպքում պատրաստ է աջակցություն ցուցաբերել։

«Խաղաղ բնակիչների և անվտանգության ուժերի վրա ահաբեկչական կազմակերպության հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 18 մարդ, Սիրիայի կառավարությունը Հալեպում սկսել է հակաահաբեկչական գործողություն իրականացնել՝ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս գործողությունն իրականացվում է բացառապես սիրիական բանակի կողմից։ Սիրիայի անվտանգությունը մեր անվտանգությունն է։ Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը։

Մեր երկիրն աջակցում է ահաբեկչական կազմակերպությունների դեմ Սիրիայի պայքարին՝ հիմնվելով Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Այս համատեքստում Թուրքիան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի, եթե Սիրիան հայցի այն»,- Անկարայում լրագրողների համար անցկացված ճեպազրույցի ժամանակ նշել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...