Ուսուցիչներն առաջարկում են զերծ մնալ ատեստավորման արդյունքների վերջնական վավերացումից և հրապարակումից. Բաց նամակ ԳԹԿ-ին

8 Հունվարի, 2026

Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Ա. Դավթյանը բաց նամակ է հղել Գնահատման և թեստավորման կենտրոնին՝ առաջարկելով ժամանակավորապես զերծ մնալ ատեստավորման արդյունքների վերջնական վավերացումից և հրապարակումից, ի վնաս ուսուցչի։ Հիշեցնենք, որ ուսուցիչներն ավելի վաղ ատեստավորման խնդիրները հրապարակային կերպով ներկայացրել էին կենտրոնին։

«Հարգելի՛ Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավարություն և աշխատակազմ.

Սույն բաց նամակը հրապարակվում է, քանի որ մինչ օրս ԳԹԿ-ին Սփյուռ ՏՑ-ում տեղադրված պաշտոնական կապի միջոցով ուղարկված նամակի վերաբերյալ ստացման հաստատում չի տրամադրվել, ուստի այն նպատակ ունի արձանագրել այն իրավիճակը, որն առաջացել է կամավոր ատեստավորման գործընթացի շուրջ, և որի հիմնական պատասխանատվությունը կրում է հենց ԳԹԿ-ն՝ որպես գործընթացի կազմակերպիչ և գնահատման արդյունքների իրավական կրող մարմին։

Վերջին օրերին ԿԳՄՍ նախարարի կողմից դասվարների հետ հանդիպման ընթացքում բանավոր կերպով արձանագրվել է, որ կամավոր ատեստավորման գործընթացում առկա են համակարգային խնդիրներ, ոչ թե անհատական թերություններ։ Թեպետ այդ դիրքորոշումը դեռևս չունի գրավոր ամրագրում, անգամ դրա բանավոր ընդունումը կարևոր ազդակ է՝ գործընթացի վերանայման անհրաժեշտության մասին։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալ փաստական հանգամանքները.

Առաջին.

Այս պահի դրությամբ ատեստավորման վերջնական միավորները դպրոցներին չեն փոխանցվել, ինչը հիմնավոր ենթադրություն է առաջացնում, որ գործընթացը դեռ գտնվում է վերանայման կամ հստակեցման փուլում։

Երկրորդ.

ԳԹԿ-ին պաշտոնական կապի միջոցով ուղարկված նամակների վերաբերյալ ստացման հաստատում չի տրամադրվել, այն դեպքում, երբ նույն եղանակով այլ պետական մարմինների ուղարկված դիմումները ստացել են պատշաճ արձագանք։ Սա հակասում է պատշաճ վարչարարության և իրավական կանխատեսելիության սկզբունքներին։

Երրորդ.

ԳԹԿ-ի կողմից հանրային հարթակում չի իրականացվել հստակ և ժամանակին հաղորդակցություն, թե գործընթացը որ փուլում է գտնվում, ինչ վերանայման մեխանիզմներ են կիրառվում կամ ինչ ժամկետներում է սպասվում հստակեցում։

Չորրորդ (հատկապես մտահոգիչ).

Մեր ուշադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ գործընթացի ընթացքում մի շարք ուսուցիչների հետ իրականացվել են հեռախոսային կապեր՝ ԳԹԿ-ի ներկայացուցիչների կողմից, որոնք իրենց բովանդակությամբ և տոնայնությամբ ընկալվել են որպես հոգեբանական ճնշում կամ կամավորության սկզբունքին անհամապատասխան ազդեցություն։

Նման գործելաոճը ոչ միայն խաթարում է կամավոր ատեստավորման գաղափարական հիմքը, այլ նաև կարող է դիտարկվել որպես

.վարչարարական լիազորությունների ոչ պատշաճ կիրառում,

.հոգեբանական ճնշում

.և ուսուցիչների մասնագիտական արժանապատվության խախտում։

Հատկապես ընդգծում ենք, որ

.ուսուցիչը չի կարող համարվել գործընթացի թերությունների պատասխանատու,

.երբ այդ թերությունները ձեզ ուղարկված զեկույցում հիմնավորված են որպես համակարգային։

Նման պայմաններում ընդունված ցանկացած վերջնական որոշում կարող է հետագայում վիճարկվել՝

.համաչափության,

.արդարության

.և իրավաչափ վարչարարության սկզբունքների խախտման հիմքով։

Սույն նամակը նպատակ չունի սրել իրավիճակը։

Այն հանդիսանում է բարեխղճորեն և ժամանակին արված նախազգուշացում։

Այս համատեքստում առաջարկում ենք.

• ժամանակավորապես զերծ մնալ ատեստավորման արդյունքների վերջնական վավերացումից և հրապարակումից, ի վնաս ուսուցչի,

• պաշտոնապես արձանագրել գործընթացում առկա համակարգային խնդիրների քննարկման փաստը,

• կիրառել վերանայման կամ վերահաշվարկի մեխանիզմներ առնվազն վիճահարույց դեպքերի համար,

• ապահովել հստակ, չեզոք և կամավորության սկզբունքին համապատասխան հաղորդակցություն ուսուցիչների և դպրոցների հետ։

Միաժամանակ կարևոր ենք համարում ընդգծել, որ սխալների ճանաչումն ու խոստովանելը մարդկային արժանապատվության դրսևորում է, իսկ դրանց շտկումը՝ մասնագիտական և ինստիտուցիոնալ արժանապատվության չափանիշ։

Մենք հույս ունենք, որ գործընթացի պատասխանատու մարմինները կընտրեն հենց այս ուղին՝ ամրապնդելով ոչ միայն իրավական դաշտը, այլ նաև կրթական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը»։

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...