Պատմությունը բազմիցս է ապացուցել՝ նման հերձվածները կարճ կյանք են ունենում և արագ մոռացվում. Արմեն Այվազյան

7 Հունվարի, 2026

«Մոտենում է այն պահը, երբ հասարակությունը ստիպված է լինելու անուն տալ Փաշինյանի նախաձեռնությամբ և անձնական ղեկավարությամբ, ինչպես նաև մի խումբ ազգուրաց տիրադավների շահադիտական մասնակցությամբ կերտվող աղանդավորական հերձվածին»,- նշել է ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։

Նա գրել է. «Քանի որ խոսքը ոչ թե հավատքի, այլ քաղաքական պատվերի մասին է, ստորև առաջարկում եմ այդ նորաստեղծ «եկեղեցու» 18 հնարավոր անուն, որոնցից ամենահարմարն ու դիպուկը, ինչպես միշտ, շուտով կընտրի ժողովուրդը․

1. Վարչապետական «եկեղեցի»

2. Կոոպերատիվ «եկեղեցի»

3. Փաշինյանական «եկեղեցի»

4. Փաշինյանա-ալիևյան «եկեղեցի»

5. Էռատոյական «եկեղեցի»

6. Բենթլիական «եկեղեցի»

7. Կճոյանական «եկեղեցի»

8. Տիրադավների «եկեղեցի»

9. Հայադավների «եկեղեցի»

10. Փաշազադեական «եկեղեցի»

11. Ենիչերական «եկեղեցի»

12. Կիսալուսնի «եկեղեցի»

13. Թալեաթ փաշայի անվան «եկեղեցի»

14. ՔՊ-ական «եկեղեցի»

15. Երիտթուրքական «եկեղեցի»

16. Պանթուրքական «եկեղեցի»

17. Թուրանական «եկեղեցի»

18. Էրդողանական «եկեղեցի»

Իսկապես լայն է ընտրությունը, որովհետև, ըստ իս, բոլոր այս անուններն էլ լիովին սազական են ու հարմար։ Ցանկը կարող եք լրացնել ձեր տարբերակներով։

Այս սուտ «եկեղեցին» լինելու է ոչ աղոթքի տուն, ոչ էլ հոգևոր կառույց, այլ իշխանական գործիք՝ հայոց ազգային հիշողությունը ջնջելու և անհայրենիք զանգված բուծելու համար։

Պատմությունը, սակայն, բազմիցս է ապացուցել՝ նման հերձվածները կարճ կյանք են ունենում և արագ մոռացվում՝ որպես դառը հուշ։ Մինչդեռ Հայաստանյայց Սուրբ Առաքելական Եկեղեցին մնում է իր ժողովրդի և Հիսուս Քրիստոսի հետ՝ հալածանքները, ուրացողներին ու դավաճաններին անցյալում թողնելով։

«Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք գալիս են ձեզ մոտ ոչխարի մորթով, բայց ներսից գիշատիչ գայլեր են»

(Մատթ. 7:15)

———————————

Հ.գ. ԼՐԱՑՈՒՄՆԵՐ.

19. Ոստիկանական «եկեղեցի»

20. ԱԱԾ-ական «եկեղեցի»

21. Ոստիկանա–ԱԱԾ-ական «եկեղեցի»…»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում

    Երկրորդ շաբաթն է՝ տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը։ Այս նիստում ընտրելու են խորհրդարանի փոխնախագահների և մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ալիևի հայտարարությունը․ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ալիևի հայտարարությունը․ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել

Ռուսական կողմը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ ուկրաինական կարգավորման հարցերի շուրջ որևէ պաշտոնական բանակցություն չի վարել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ուկրաինական կարգավորման հարցերով ԳԴՀ-ի հետ որևէ...

Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի տարածքում գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերին պատկանող 456 անօդաչու թռչող սարք, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Անցած գիշերվա ընթացքում հերթապահ ՀՕՊ ուժերի կողմից որսվել և ոչնչացվել է ինքնաթիռային...

Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ․ Սուրենյան

Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ․ Սուրենյան

Հայաստանի գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է․ «Օգոստոսի 10-15-ը Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խոնավ և սառն օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։ Երեկոյան ժամերին և գիշերը շրջանների...

Ուժեղ քամու հետևանքով քաղաքացին չի կարողացել Սևանա լճից վերադառնալ ափ․ ՆԳՆ ՓԾ

Ուժեղ քամու հետևանքով քաղաքացին չի կարողացել Սևանա լճից վերադառնալ ափ․ ՆԳՆ ՓԾ

Օգոստոսի 10-ին՝ ժամը 18։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին հարակից լողափում քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի...