Ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել Իրանի Խորամաբադ քաղաքը

6 Հունվարի, 2026

Իրանում կառավարության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն իններորդ օրն անընդմեջ, այս մասին հայտնել է ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը:

Երկրի մի քանի քաղաքներում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր, իսկ որոշ շրջաններում գրանցվել են բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։

Խորամաբադի բնակիչները քաղաքից դուրս են մղել ճնշող ուժերին և զավթել կառավարական շենքերը։ Սարի քաղաքում ցուցարարները վնասազերծել են ոստիկանական մեքենա։

Սպահանում անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել հիջաբներով կանանց մասնակցությամբ բողոքի ցույցը ցրելու համար։

Նմանատիպ նյութեր

Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ»

Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ընթացք կտան ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումների հետ կապված։ Դատախազությունը սկսել է ուսումնասիրություն, ու չի բացառվում՝ գործը հասնի քրեական վարույթին ու...

ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»

ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ ուսուցիչներ մեզ ահազանգել էին, որ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը իրենց դիմումները, այսինքն մեկ տարվա կտրվածքով անորոշ է մնում իրենց ատեստավորման ճակատագիրը։ Ատեստավորման դիմումները, ինչպես հայտնի...

Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկության ժամանակ առգրավվել են հյուրերի իրերը. «Ժողովուրդ»

Ծառուկյանի հետ առնչություն ունեցող անձանց գործերով խուզարկության ժամանակ առգրավվել են հյուրերի իրերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և այս օրերին կալանավորված անձանց քրեական գործերով։ Մասնավորապես, նախաքննական մարմինը, երբ քրեական վարույթի շրջանակներում մտել է տարբեր անձանց տուն խուզարկության, վերոնշյալ...

Շատ բարդ է լինելու այդ «պատերազմահենության» փաստարկը Ադրբեջանի ձեռքից վերցնելը, որ տվել է Փաշինյանը. Բադալյան

Շատ բարդ է լինելու այդ «պատերազմահենության» փաստարկը Ադրբեջանի ձեռքից վերցնելը, որ տվել է Փաշինյանը. Բադալյան

«Նարեկ Կարապետյանը՝ Ուժեղ Հայաստանի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը, խոսում է արցախցիների իրավունքի մասին՝ իրենց տուն վերադարձի իրավունքի մասին, միաժամանակ ավելացնում, որ դրա համար պետք է անցնենք շատ երկար աշխատանքային ճանապարհ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ...

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրա դեմ բողոք է ներկայացվել Դանիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի և ռուսական ռազմանավի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Ռուսաստանը ուղղաթիռի...