Սրբավայր ներխուժելը  վկայում է պետական մտածողության լուրջ խաթարման մասին․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

6 Հունվարի, 2026

Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Անդրադառնալով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տարածած հայտարարության մեջ այս մասին ասել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որն անազատության մեջ է 2025 թվականի հոկտեմբերից։

Ինչպես հայտնել ենք, դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք նռնօրհնեքի կարգը խոչընդոտվել էր Թալինի համայնքապետ Թավրոս Սափեյանի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։

«Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը»,- հայտարարել է թեմի առաջնորդը։

Նա նշել է, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից կազմակերպված, իսկ իրավապահ մարմինների անմիջական հովանավորչությամբ իրականացված այս գործողությունը կոպիտ ապօրինություն է, իշխանական կամայականության և հակաեկեղեցական մտածողության վտանգավոր դրսևորում, երբ սրբապղծությունն ու բռնությունը փորձում են ներկայացվել որպես «օրինական գործողություն»։

«Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլ նաև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը»,- հայտարարել է սրբազանը։

Թեմի առաջնորդն ընդգծել է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին հազարամյակների ընթացքում եղել և մնում է հայ ժողովրդի ինքնության, գոյատևման և բարոյական դիմադրության միակ սյունը։ Եկեղեցին երբևէ չի ղեկավարվել քաղաքական քմահաճույքներով, սակայն մշտապես պաշտպանել է ճշմարտությունը, արդարությունը և մարդու արժանապատվությունը։

Նրա խոսքով, այսօր ականատես ենք լինում փորձերի՝ սրբությունը ստորացնելու, եկեղեցական կարգը ոտնահարելու և քրեորեն հետապնդելի արարքներն անպատիժ թողնելու։

Նա նաև կոչ է արել հավատավոր ժողովրդին և նվիրյալ հոգևորականներին՝ չտրվել սադրանքներին, բայց նաև երբեք չհրաժարվել ճշմարտությունից, մնալ խաղաղ, սակայն հաստատուն, համբերատար, սակայն անզիջում։

«Իսկ սրբապղծությունը, որքան էլ ժամանակավորապես ծածկվի պաշտոնեական շղարշով, դատապարտված է պատմության և Աստծու արդար դատաստանի առաջ»,- հայտարարել է թեմի առաջնորդը։

 

 

Նմանատիպ նյութեր

Ամեն օր դեպի վատն է գնում, շատ լարված վիճակ է, մեր հայերն են տուժում․ Հարցում

  «Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը՝ փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ արդյո՞ք ժողովրդի։ Դուք ի՞նչ դրական բան եք տեսնում, որ Ռուսաստանի հետ հայերի հարաբերությունները վատ լինեն»,- այս հարցն է տրվել Աբովյանի...

Գնաճը շարունակվում է. որ ապրանքներն են կրկին թանկանալու. «Փաստ»

Գնաճը շարունակվում է. որ ապրանքներն են կրկին թանկանալու. «Փաստ»

Գնաճը շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների տնտեսությունների կարևոր մարտահրավերներից մեկը։ Թեև որոշ շուկաներում գնաճի տեմպերը նվազել են, տնտեսագետները նշում են, որ մի շարք ապրանքների գները կարող են առաջիկա ամիսներին կրկին աճել՝ պայմանավորված համաշխարհային...

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի. փաստաբան

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի. փաստաբան

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը։ Նա հայտնեց, որ այս պահին ԲՀԿ առաջնորդի տան քննչական գործողությունները շարունակվում են, թե ինչ են փնտրում իրավապահները՝ փաստաբանը չմանարամասնեց, քանի որ...

Բաքվում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Բաքվում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել այն կապակցությամբ, որ հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR-ի...

«Հայկական ժամանակ» կամ «Civic» կմտնե՞ն, դռները կկապարակնքե՞ն․ Նելլի Ավետիսյանը՝ Փաշինյանին

  Խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր՝ հուլիսի 6-ին Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել Armat Media-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները: Հունիսի 5-ից Armat Media-ի խմբագրության դռները...