Ընդդիմությունը պատրաստ է իշխանությունը վերցնել Վենեսուելայում

3 Հունվարի, 2026

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանությունն ստանձնել Վենեսուելայում, որտեղ ԱՄՆ-ն զավթեց նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը։

«Վենեսուելացիներ, ազատության ժամանակը եկել է։ Նիկոլաս Մադուրոն միջազգային արդարադատության առջև է կանգնել վենեսուելացիների և շատ այլ երկրների քաղաքացիների դեմ կատարված նողկալի հանցագործությունների համար։ Հաշվի առնելով բանակցային լուծումը չընդունելը` Միացյալ Նահանգների կառավարությունը կատարել է օրենքը պահպանելու իր խոստումը»,- ասել է Մաչադոն սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։

Վենեսուելայի հեղափոխության առաջնորդի խոսքով՝ ժամանակը եկել է, որ երկիրը «հաստատի ժողովրդական և ազգային ինքնիշխանություն»։ «Մենք կվերականգնենք կարգուկանոնը, կազատենք քաղբանտարկյալներին, կկառուցենք բացառիկ ազգ և մեր երեխաներին տուն կբերենք»,- հայտարարել է նա։

«Այսօր մենք պատրաստ ենք իրագործել մեր մանդատը և ստանձնել իշխանությունը։ Եկեք մնանք զգոն, ակտիվ և կազմակերպված մինչև ժողովրդավարական անցման իրականացումը։ Անցում, որը պահանջում է մեզանից բոլորի մասնակցությունը։

Մեր երկրի ներսում գտնվող վենեսուելացիներ, պատրաստ եղեք իրականացնել այն, ինչ մենք շուտով կհաղորդենք ձեզ պաշտոնական ուղիներով։

Արտերկրում գտնվող վենեսուելացիներ, մեզ անհրաժեշտ է ձեր մոբիլիզացիան, աշխարհի կառավարությունների և քաղաքացիների ակտիվացումը և նրանց ներգրավվածությունը նոր Վենեսուելայի կառուցման մեծ գործում։

Այս կարևոր ժամերին ստացեք իմ ողջ ուժը, վստահությունը և սերը։ Մենք շարունակում ենք զգոն և կապված լինել», — ասել է Մաչադոն հայտարարության մեջ։

Նրա կարծիքով, նախկին նախագահի թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուրրուտիան պետք է ղեկավարի Վենեսուելան։

BBC-ի տվյալներով՝ 76-ամյա դիվանագետը և քաղաքագետը նախկինում եղել է Վենեսուելայի դեսպանն Արգենտինայում և Ալժիրում։ 2020-ականներին Էդմունդո Գոնսալեսը դարձել է Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական դաշինքի՝ «Միասնական հարթակ»-ի նախագահ։

Երբ Մարիա Մաչադոյին զրկել են ընտրվելու իրավունքից, նա 2024 թվականի մարտին մտել է նախագահական մրցավազքի մեջ` որպես ընդդիմության թեկնածու։ Շատ վենեսուելացիներ, ինչպես նաև ԱՄՆ-ն, ԵՄ-ն և լատինաամերիկյան երկրների մեծ մասը կարծում են, որ Գոնսալեսը հաղթել է 2024 թվականի հուլիսի 28-ի ընտրություններում։

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...