Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ

30 Դեկտեմբերի, 2025

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Միքայել Չայլախյան փողոցում կոտրել են ՀՀ և Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի 53-ամյա Միր Մահմուդ Ղոզատիին պատկանող «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի դիացի կողային ձախ ապակին և սրահից գողացել նրան պատկանող պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ գումար, անձնագրեր, վարորդական իրավունքի վկայականներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների երրորդ քննչական բաժին, որտեղ քննիչ Վարդանյանի որոշմամաբ ՀՀ քրեական 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տուժողի դուստրը, Երևանի բնակիչ 32-ամյա Անահիտ Ստեփանյանը ասում էր․ «Մի քանի օր հայրիկիս ավտոմեքենային ինչ-որ սպիտակ ավտոմեքենա է հետապնդել։ Այդ օրը հայրիկս նստել է ավտոմեքենան, գումարը պայուսակով դրել դիմացի նստարանին, ապա երբ փորձել է ավտոմեքենան վարել նկատել է, որ կողային հայելին չկա: Երբ դուրս է եկել՝ տեսել, որ անվադողը մետաղներով կապված է։ Հենց հայելին վերցրել է ու վերադարձել, որ նստի մեքենան, տեսել է, որ ապակին ջարդված է, իսկ պայուսակը չկա։ Սա մեր կարծիքով նախօրոք պլանավորված գողություն էր ու ուզում ենք հավատալ, որ անպայման կբացահայտվի։

Իմ հայրիկը գործարար է ու հաճախակի է նրա մոտ մեծ գումարներ լինում, բայց չենք էլ կարող կասկածել, թե ով կամ ովքեր կարող են կատարած լինել։ Այսօր զանգեցինք քննիչին ասաց, որ գումարը մեծ է, այդպես շուտ չի բացահայտվի, բայց ուզում ենք հավատանք, որ իրավապահ մարմինները կբացահայտեն հանցագործությունը ու կգտնեն  գողին կամ գողերին, ինչպես նաև գումարը և մյուս գողացված ապրանքները»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...