Ինչքան բանակի նշանակությունը հետ է, այնքան երկիրը անվտանգ է․ Փաշինյանը՝ Կիրանցում

30 Դեկտեմբերի, 2025

Երբ ասում են, որ անվտանգություն ասելիս առաջին տեղում բանակն է, երկրորդ տեղում բանակն է, երրորդ տեղում բանակն է, նշանակում է չկա անվտանգություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30–ին, Կիրանցի հայտնի պատի մոտ բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Որովհետև դու ինչքան էլ ուժեղ բանակ ունենաս, կգտնվեն ուրիշ երկրները, որոնք ավելի ուժեղ բանակ ունեն։ Հետևաբար բանակը, որպես անվտանգության կոմպոնենտ, եթե առաջինն է, պետք է դարձնել երկրորդը, եթե երկրորդն է, պետք է դարձնել երրորդը, եթե երրորդն է, պետք է դարձնել չորրորդը, այսինքն ինչքան բանակի նշանակությունը հետ է, այնքան երկիրը անվտանգ է։

Հիմա մեր անվտանգության առաջին կոմպոնենտը Կիրանցի այս պատն է, որովհետև երբ այս պատը չկար, Կիրանցը ավելի վտանգավոր էր, քան անվտանգ։

Նա հիշեցրեց, որ Սյունիքի սահմանամերձ գյուղերում մարդիկ իրեն հարցնում էին, թե իրենց մոտ երբ է սահմանազատում լինելու այնպես, ինչպես Կիրանցում։

«Մենք անընդհատ ասում ենք՝ իրական Հայաստան, իրական Հայաստան, և գալիս ենք Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե իրական Հայաստան ասելով, ի՞նչ նկատի ունենք»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել. ուսանողներին դուրս են բերել փողոց, իսկ դասերը՝ չեղարկել։ Որոշ ուսումնական հաստատություններում դեռ առավոտից էին հայտնել, որ դասեր չեն լինելու։ Սեպտեմբերի 24-ի կեսօրին հայտնի դարձավ միանգամից մի քանի խոշոր...

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Քննչական կոմիտեն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում: «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ոստիկանություն–քննչական կոմիտե աղմկահարույց գործի ընթացքը էականորեն փոխել է սկզբնական պատկերը՝ ի վնաս Քննչական կոմիտեի։ Օրերս կալանքից ազատ են...

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

News.am-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Սիսիանում մահացած զինծառայող պայմանագրային ծառայության էր անցել 2022 թվականից։ Նախնական տեղեկություններով վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջև, արդյունքում նռնակ է պայթել։ Նշենք, որ ՊՆ-ն արդեն հաստատել...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-ի և 27-ի կեսօրից հետո, 26-ին, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ,...

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները Սաչխերեի գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային պատրաստության դպրոցում անցնում են ամառային նախնական դասընթաց։ Վարժանքները անցկացվում են եռակողմ ռազմական համագործակցության շրջանակներում։ Վրաստանի պաշտպանության...