Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և դա մնում է անփոփոխ․ Գալուզին

30 Դեկտեմբերի, 2025

Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ռազմավարական գործընկերը, և մեր հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ։ Այս մասին Իզվեստիա-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչ վերաբերում է ցանկացած երկրի կամ միավորման, այդ թվում՝ Եվրամիության հետ հարաբերություններ պահպանելու ՀՀ իրավունքին, մենք կարծում ենք, որ սա ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է։ Սակայն համագործակցությունը մեկ բան է, ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգում, հենց այս ինտեգրացիան է։ Եվ ինչպես տեսնում ենք, այն ներառում է Հայաստանի իրավական շրջանակի ներդաշնակեցումը ԵՄ համապատասխան չափանիշներին այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրը և այլն»,- ասել է նա։

«Մենք բացահայտ և անկեղծորեն հայտնում ենք մեր հայ գործընկերներին, որ ԵՄ-ի հետ իրավական շրջանակի նման ներդաշնակեցումը անխուսափելիորեն կհակասի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համապատասխան նորմերին, որի անդամ է նաև Հայաստանը։ Հետևաբար, մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի՝ ԵՄ նորմերին իր իրավական շրջանակը ներդաշնակեցնելու քաղաքականության և ԵԱՏՄ համապատասխան կանոնակարգերի միջև հնարավոր հակասություններին»,- նշել է Գալուզինը։

Նմանատիպ նյութեր

Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի

Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համամիտ են եղել, որ Իրանը պետք է կատարի միջուկային զենք չմշակելու իր հանձնառությունը: Այս մասին ասվում է Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած պետական այցի արդյունքներով հրապարակված պաշտոնական...

ՀՀ միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում վիճակը ճգնաժամային է

ՀՀ միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում վիճակը ճգնաժամային է

Հայաստանի միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում իրավիճակը ճգնաժամային է: Այս մասին հայտնում է Հայկական ավտոսպորտի ակադեմիան: «Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ ավտոսպորտի համայնքը և մեր կազմակերպությունները լիովին չեզոք են որևէ քաղաքական կամ իրավական վեճից,...

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի է, թե հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները որ համարների ներքո հանդես կգան: ԿԸՀ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին ԿԸՀ նիստում տեղի ունեցած վիճակահանության համաձայն, հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ...

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից...

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիների երեխաներին հայկական դպրոցներում սովորելու արգելք սահմանելուց հետո հայաստանցի ընտանիքները խնդրի առաջ են կանգնել։ Ստամբուլի հայկական Ակոսի հետ զրույցում Ստամբուլում ապրող հայաստանցի Հ. Կ.-ն պատմել է, որ թուրքական...