Արտահոսած պայմանագրեր. «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրն ֆինանսավորվում է Ալիևի աշխատակազմից․ «Հետք»

29 Դեկտեմբերի, 2025

«Հետքի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՀՀ-ի հանդեպ ծավալապաշտական նպատակներ հետապնդող «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը պաշտոնական Բաքվի, ավելի կոնկրետ՝ այդ երկրի նախագահի աշխատակազմի հոգեզավակն է, իսկ նույնանուն կազմակերպությունն ընդամենը ծրագրի խամաճիկ կատարողն է, իրավական տեսանկյունից՝ Ալիեւի աշխատակազմին ծառայություններ մատուցողը: Գրում է Հետքը:

Այս թեմային վերջերս անդրադարձել է նաեւ OC Media-ն:

«Արեւմտյան Ադրբեջան» անունով թեզի տիրաժավորումը

«Արեւմտյան Ադրբեջան» ասելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան նկատի ունի Հայաստանի Հանրապետության ներկայիս ամբողջ տարածքը: Քարոզչական նպատակներով ստեղծված «Վիրտուալ Արեւմտյան Ադրբեջան» կայքում նշվում է, թե «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը 1989-ից գործունեություն ծավալող «Ադրբեջանի փախստականների միություն» հասարակական միավորման իրավահաջորդն է, որն անվանափոխվել է 2022-ի օգոստոսին, ինչպես նաեւ ընդունվել է կազմակերպության նոր կանոնադրությունը:

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքը զբաղվում է ժամանակակից Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ: Ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի կերպով վտարված ադրբեջանցիներին վերադարձնելու ջանքերի շրջանակներում Արեւմտյան Ադրբեջանի համայնքն ընդունել է «Ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն ապահովելու հայեցակարգը՝ վերադարձի հայեցակարգը»»,- ասվում է կայքում:

Սա ընդամենը «ցուցափեղկն» է, իսկ իրականությունն այն է, որ անվանափոխված ու նոր շունչ ստացած այս կազմակերպությունն Ալիեւի վարչակարգի համար միջոց է՝ Հայաստանի հանդեպ պաշտոնական Բաքվի էքսպանսիոնիզմն (ծավալապաշտություն) ու իրեդենտիզմը առաջ մղելու համար: Ուշադրության է արժանի նաեւ այն ժամանակահատվածը (2022-ի օգոստոս՝ 44-օրյա պատերազմում հաջողության հասնելուց հետո եւ Հայաստանի ու Արցախի հանդեպ 2021-2022 թթ. շարունակական ագրեսիաների ֆոնին), երբ փախստականների միությունը անվանափոխվել է «Արեւմտյան Ադրբեջան»՝ թիրախավորելով Հայաստանի Հանրապետությունը:

Նկատենք, որ կազմակերպության ղեկավար կազմը բաղկացած է ադրբեջանցիներից, որոնք ծնվել են խորհրդային տարիներին հիմնականում Հայաստանի տարածքում (Վայք, Եղեգնաձոր, Վեդի, Ալավերդի, Վարդենիս, Ճամբարակ):

Կազմակերպության անվանափոխությունից 6 ամիս անց՝ 2023-ի փետրվարի 21-ին, գրանցվել է «Վիրտուալ Արեւմտյան Ադրբեջան» կայքը, որն ունի ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն տարբերակներ:

Մեկ այլ կայք՝ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» անունով (ներկա պահին հասանելի չէ), ստեղծվել է դրանից օրեր առաջ՝ 2023-ի փետրվարի 6-ին, ունի ադրբեջաներեն, թուրքերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն տարբերակներ: Երկու կայքերն էլ լի են հակահայկական, շինծու բովանդակությամբ:

Այսպիսով՝ «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթն Ալիեւն իր ենթակաների հետ սկսել է ակտիվորեն կիրառել այնպիսի ժամանակահատվածում, երբ շրջադարձային զարգացումներ էին տեղի ունենում հայ-ադրբեջանական հարաբերություններում, եւ պաշտոնական Բաքուն ամբողջ ծավալով ի ցույց էր դնում խնդիրները զենքի ուժով եւ ագրեսիայով լուծելու իր ռազմավարությունը (Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ շարունակական ագրեսիաներ ու սադրանքներ, 2022-ի սեպտեմբերյան ագրեսիա Հայաստանի հանդեպ, ՀՀ սուվերեն տարածքի մի մասի օկուպացիա, վարչապետ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Պրահայում 2022 թ. հոկտեմբերին, Լաչինի միջանցքի եւ Արցախի ամբողջական բլոկադա 2022-ի դեկտեմբերից):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա

ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա

ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային: Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ ելույթ ունենալով Կիևում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Կոշտան կրկին խոստացել է Կիևին գումար, զենք և ևս առավել մեծ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը...

Ուկրաինային ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացվի Եվրահանձնաժողովի կողմից

Ուկրաինային ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացվի Եվրահանձնաժողովի կողմից

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 6,1 միլիարդ եվրո հատկացնելու որոշմանը՝ սպառազինություն ձեռք բերելու համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։ «Ուկրաինայի Անկախության օրը Եվրոպան իր անսասան և գործնական աջակցությունն է ցուցաբերում։...

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը․ նա նեղվում էր, որ պատարագի ժամանակ աղոթք է հնչում Արցախի համար։ «Տե՛ր, պահի՛ր ու պահպանի՛ր Արցախն ու արցախահայերին։ Թող նզովյալ լինեն...

Ասիմ Մունիրը մեկնում է Իրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսմանը նպաստելու նպատակով

Ասիմ Մունիրը մեկնում է Իրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսմանը նպաստելու նպատակով

Իսլամաբադը հերթական փորձն է ձեռնարկում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ․ Պակիստանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրը մեկնում է Թեհրան։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը պատրաստվում է հայտարարել Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների...