Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 հնարավոր է չլինի

28 Դեկտեմբերի, 2025

Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից հայտնում են, որ «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները։

«Ինչպես երեկ ողջ գիշեր, այնպես էլ առաջիկա գիշերը (24-ժամյա ռեժիմով) ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տանելու «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:

Այս պահին կատարվում են այրված և հին սարքավորումների ապամոնտաժման աշխատանքներ և վաղ առավոտից սկսվելու է նոր սարքավորումների տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց կարգաբերման աշխատանքները:

Արդյունքում հնարավոր կլինի նախնական գնահատականով մինչև վաղը՝ ժամը 22:00, վերականգնել բոլոր այն հասցեների էլեկտրամատակարարումը, որոնք մինչ այս պահը դեռ հոսանքազրկված են:

Ստորև այն հասցեները որոնք մասնակի կամ ամբողջությամբ դեռևս հոսանքազրկված են՝

▪️Բաշխիչ ենթակայան 67՝

«Աթոյան» փողոցը՝ մասնակի,

«Մուրացան» փողոցը՝ մասնակի,

«Նոր Արեշ» փողոցը՝ մասնակի.

▪️Վարդաշեն 8 Տրանսֆորմատորային ենթակայան 561-ի ուղղությամբ՝

«Դավիթ Բեկի» փողոցը՝ մասնակի,

«Գաջեգործների» փողոցը՝ ամբողջությամբ.

▪️Բաշխիչ ենթակայան 104՝

«Աթոյան» փողոցը՝ մասնակի,

«Ազատամարտիկների» փողոցը՝ մասնակի,

«Էրեբունի» փողոցն՝ ամբողջությամբ

«Նոր արեշ» փողոցն՝ ամբողջությամբ

▪️Բաշխիչ ենթակայան 24՝

«Էրեբունի» փողոցը՝ մասնակի,

«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,

«Աթոյան» փողոցը՝ մասնակի,

«Ազատամարտիկներ» 1,2,3,4,5 նրբանցք,

Գ. Լուսավորիչ ծննդատուն (Էլեկտրամատակարարումն իրականացվում է դիզելային գեներատորների միջոցով, մինչև կենտրոնական մատակարարման վերականգնումը):

▪️Բաշխիչ ենթակայան 125՝

«Այվազովսկի» փողոցը՝ մասնակի,

«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,

«Խաչիկ Դաշտենց» փողոցը՝ մասնակի.

▪️Բաշխիչ ենթակայան 26՝

«Ազատամարտիկներ» փողոցը՝ մասնակի,

«Ս. Դավիթ» փողոցը՝ մասնակի,

«Լորիս Մելիքով» փողոցը՝ մասնակի,

▪️Վարդաշեն 23 Տրանսֆորմատորային ենթակայան 248-ի ուղղությամբ՝

«Գուրգեն Մահարի» փողոցը՝ մասնակի

«Վարդաշեն» 3 փողոցն՝ ամբողջությամբ:

Վթարի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, միայն նախաքննության ավարտից հետո պարզ կլինի վթարի իրական պատճառը:

Հայցում ենք Ձեր ներողամտությունն ու համբերությունը ստեղծված իրավիճակում», -հայտնում են ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից։

Նմանատիպ նյութեր

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր»-ը։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։...

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև 2 երկրների ԱԳ նախարարները։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին...