Ուրիշների անկողին մտնելու և մարդկանց անձնական կյանքը հանրայնացնելու սիրահար Փաշինյանի թիմում նոր սկանդալ․ «Հրապարակ»

27 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ուրիշների անկողին մտնելու եւ մարդկանց անձնական կյանքը հանրայնացնելու, նրանց սիրային նամակները կարդալու եւ տարածելու սիրահար Նիկոլ Փաշինյանի թիմում օրերս հերթական սեքս-սկանդալն է պայթել, որը բուռն քննարկվում է իշխանական կուլիսներում։ Պարզվել է, որ իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներից երկուսը, ըստ լուրերի, արտամուսնական կապի մեջ են եղել միմյանց հետ։ Այդ փաստը, ըստ ամենայնի, իրեն «բարքերի ոստիկան» հռչակած Նիկոլ Փաշինյանին զայրացրել է, եւ արդյունքում` երկուսին էլ ՔՊ վարչությունը մերժել է գրանցել որպես պատգամավորության թեկնածու։

Մենք, իհարկե, չենք հրապարակի նրանց անունները՝ մարդկանց Նիկոլ Փաշինյանի պես չթիրախավորելու համար, կասենք միայն, որ նրանք զավակներ ունեն, մեկը` երեք, մյուսը՝ մեկ։ Բայց հարց է ծագում` ինչո՞ւ են մերժել այս անձանց թեկնածությունները, ՔՊ-ում բոլորը սրբե՞ր են, միայն այս զո՞ւյգն էր «խայտառակում ռեսպուբլիկա»։ Նկատենք, որ ՔՊ-ում համատարած նման պատմություններ են, ամուսնական դավաճանություններ, ամուսնալուծություններ, մի տան մեջ օտարի նման իրար հետ ապրող ամուսիններ եւ այլն:

Գաղտնիք չէ, որ փողն ու իշխանությունն այնպես են հղփացրել երբեմնի համեստ հեղափոխականներին, որ նրանց շրջանում սիրուհի կամ սիրեկան ունենալն ամենամեղմ «զանցանքն» է, շատ ավելի անթույլատրելի ախտեր կան` թմրամիջոցներից կախվածություն, փողի հանդեպ անհագուրդ սեր, իրենց երեխաներին ալիմենտ վճարելուց հրաժարվել, պաշտոնի չարաշահումներ, վերջապես` իրենց հայրենիքն ու ազգությունն ուրանալ ու դրանով հպարտանալ: Եվ այս պիղծ միջավայրի կառավարիչ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած վարչությունը հանկարծ որոշել է մի քանիսին առանձնացնել ու պատժել։

Մեզ բացատրեցին, որ ոչ թե սրանց հանցանքն է մեծ, այլ Փաշինյանը համարում է, որ նրանք իր հրահանգներին դեմ են գնացել: Բանն այն է, որ եկեղեցու եւ կուսակրոնությունը դրժած հոգեւորականների դեմ պատերազմ հայտարարելու շրջանում Նիկոլ Փաշինյանը կուսակցական ներքին չաթերից մեկում թիմակիցներին հորդորել-զգուշացրել է՝ կարգավորել իրենց «արտամուսնական կապերը», քանի որ այնպիսի գործընթաց է սկսում, որ իր թիմը պետք է հնարավորինս խոցելի չլինի։ Դա եղել է մայիսի 29-ից՝ եկեղեցիների չուլանացման մասին հայտարարությունից առաջ, որից հետո Փաշինյանը ներխուժեց հոգեւորականների կյանք, հայտարարեց, որ պայքարում է եկեղեցին մաքրելու համար, քանի որ Վեհափառը խախտել է կուսակրոնության ուխտը։

Իհարկե, պարզ է, որ կուսակրոնության թեման ընդամենը պատրվակ է, Փաշինյանի ծրագիրը բոլորովին այլ է` քանդել ազգային հենասյուներից մեկը, սակայն նաեւ հասկացել է, որ իր թիմը չի փայլում բարոյական նկարագրով, եւ իր առաջ նման փաստեր են դրվելու, ուստի զգուշացրել է ուսապարկերին, որ իրենց հավաքեն։ Ամիսներ առաջ գրել էինք, որ սկզբում ՔՊ-ում առանձնապես չեն կարեւորել Փաշինյանի այդ հորդորը եւ համարել են, որ բոլորն են այդպես ապրում, Փաշինյանն էլ դժվար թե իմանա բոլոր մանրամասները, թե բարոյական ինչ անկում է տիրում իր թիմում, ուստի դա հետեւանքներ չի ունենա: Առաջին ամպրոպը պայթել է «Իմնեմնիմիի» հայտնի փոդքաստից հետո` «ՔՊ-ում ով ում է դոմփում» հաղորդումը, որի ժամանակ Վազգեն Սաղաթելյանը ՔՊ-ականների «սպիտակեղենը» փռել է արեւին եւ հայտարարել, որ դա սկիզբն է` մյուսներինն էլ է փռելու, դրանից հետո իսկական կինո է սկսվել` լացուկոծով, դատական հայցերով, ամուսնալուծություններով, արտամուսնական կապերի խզումներով եւ գազազած առաջնորդի պատժիչ գործողություններով ուղեկցված։

Իսկ վերը նշված զույգը, որին «կտրել են» պատգամավորության թեկնածուի քննությունից, որպես մերօրյա Ռոմեո եւ Ջուլիետ, շարունակել են իրենց սիրավեպը, ինչն էլ հունից հանել է Նիկոլ Փաշինյանին: Նա որոշել է երկուսին էլ պատժել՝ փակելով պատգամավորության դռները նրանց առջեւ։ Իհարկե, նրանք լավ են պրծել, Փաշինյանը կարող էր նրանց Հովիկ Աղազարյանի օրը գցել` մտել հեռախոսների ու անձնական նամակների մեջ, դրանց բովանդակությունը տպել` տրամադրել թիմին, հեռացնել կուսակցությունից եւ հայտարարել, որ հերթական սեռական մոլագարներին կամ պետական դավաճաններին է բացահայտել: Այնպես որ, մանդատից զրկվելը դեռ ամենածանր պատիժը չէ, որ կարող է սպասվել Փաշինյանի վստահությունը կորցրած ՔՊ-ականներին։

 

 

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը: Syunik News-ը նոր մանրամասներ է հայտնում: Syunik News-ի հետ զրույցում տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի եղբայրը՝ Սարիբեկ Ավետիսյանն ասել է, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է բնակելի...

ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Շևցովը՝ TRIPP-ի մասին

ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Շևցովը՝ TRIPP-ի մասին

ԱՄՆ-ն Հայաստանի տարածքում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ», հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ անդրադառնալով TRIPP նախագծին, որում բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին և միայն  26%-ը՝ Հայաստանին։ «Հաշվի...

Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք , որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի...

«Play City»-ի և «Sodi world series»-ի համագործակցությունը` վտանգի տակ

  «Play City» կոմպլեքսի գործունեության մոտ երկու ամիս շարունակվող դադարեցումը լուրջ խնդիրներ է առաջացրել և՛ աշխատակիցների և՛ այնտեղ գործող կարտինգի դպրոցի համար։ Կարտինգի դպրոցը զրկված է մարզումների հնարավորությունից, մարզիկները չեն...

Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ երկրներից տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծումը

Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ երկրներից տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծումը

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ լոլիկի մթերումների գործընթացը կազմակերպելու և տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման խնդիրը մեղմելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 7-ի N1098 -Ն որոշմամբ ժամանակավոր /6 ամիս/ արգելք է սահմանվել...