Ստացվում է, որ Հայաստանի վարչապետը «մեծ նախագծերի դաս» է տալիս Իրանին. ինչը զավեշտալի է. քաղաքագետ

25 Դեկտեմբերի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր պրոբլեմը նրա մեջ է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել: Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ. դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են չպարզաբանված հարցեր, ասում է Նիկոլ Փաշինյանը Թրամփի ուղու վերաբերյալ հարցերի առնչությամբ, այդ թվում Իրանից վերջերս հնչած կոշտ հայտարարության վերաբերյալ:

Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը պատկերացնու՞մ է, թե ինչ է ասում, հատկապես իրանյան հարցերի առնչությամբ:

Նախ, Փաշինյանը այնպես է խոսում մեծ նախագծերի մասին, կարծես ինքը անձնապես խոշոր նախագծերի փորձառու մասնագետ է և մասնագիտական մակարդակում է պատկերացնում մեծ և փոքր նախագծերի այդ «հարցահարույց» մասշտաբների տարբերությունը:

Սակայն, դրանից զատ: Ի՞նչ է ստացվում, հատկապես, եթե դիտարկենք, որ Փաշինյանի խոսքը հնչում է Իրանից բարձրաձայնված բավականին հստակ և կոշտ գնահատականի ֆոնին, ինչի համատեքստում է հնչել հարցը, թե արդյո՞ք կան չպարզաբանված հարցերի Իրանի հետ, որ լսվում է այդպիսի կոշտ գնահատական: Ստացվում է, որ Հայաստանի վարչապետը այդ իմաստով «մեծ նախագծերի դաս» է տալիս Իրանին:

Հիմա պատկերացրեք՝ Հայաստանի վարչապետը, մեծ նախագծերի բնույթի և տրամաբանության վերաբերյալ դաս է տալիս Իրանին, մեծ նախագծերի առանձնահատկություն է բացատրում Իրանին:

Սա իհարկե բավականին զավեշտալի կլիներ, եթե խոսքը չվերաբերեր միջպետական հարաբերության տիրույթի, այն էլ մի պետության պարագայում, որը թերևս հայտնի է ամեն մի բառի և շեշտի, տողատակի ամեն մի երանգի հանդեպ իր խիստ նրբանկատությամբ՝ որ գալիս է հազարամյակների պետականության հետագծից, և հանդարտ, սակայն խորը եզրակացությունների ու հետևությունների իր ոճով»:

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...