«Հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի». Փաշինյան

25 Դեկտեմբերի, 2025

«Ինչ-որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, մենք պետք է վերաբերմունք արտահայտենք դրան, և մենք դրական ենք վերաբերվում»,- այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող բեռներին և Ադրբեջանից ներկրված բենզինին:

«Իրականում մի քանի բան է տեղի ունեցել. տեղի է ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում, ընդ որում՝ մի անգամ Ղազախստանի համար, մի անգամ Ռուսաստանի համար, հետո արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա։

Հարց կարող է հնչել, իսկ ինչո՞ւ հայկական կողմից ապրանք չի արտահանվում այդ ուղղությամբ։ Որովհետև մեր մտածողության և գործունեության մասշտաբը մեկ ֆուռի տրամաբանությամբ է աշխատում, գնացք բեռնելը և որևէ ուղղությամբ ուղարկելը որոշակի բարդություն է, պետք է այդքան ապրանք կոնսոլիդացնել մի տեղ, որովհետև գնացքը չի կարող դատարկ գնալ։

Եվ երրորդ բանն է տեղի է ունեցել․ Ադրբեջանը Հայաստանի գործարարներին նավթամթերք վաճառելու պատրաստակամությունն է, և այդ գնացքը եկել է, նավթամթերքը հայտնվել է շուկայում: Կարծում եմ՝ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք: Եվ ես, այո՛, արտահայտում եմ այդ վերաբերմունքը և կարծում եմ՝ ճիշտ եմ անում: Ընդ որում, ինչու եմ տարբեր տեղերում արձանագում, քանի որ դա կարևոր է նաև ԵԱՏՄ-ի համար․․․

Ուզում եմ ցույց տալ և հայտարարում եմ, որ խաղաղությունն իրականություն է, դա ունի արտահայտչաձևեր։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ կլինեն, այսինքն՝ հիմա Ադրբեջանից դեպի Հայաստան ներմուծում կա, ես հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի»,- նշեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...

Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ

Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ

Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցության հիման վրա 2026 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ քննչական...

Ալիևի խոսափողը առաջիկայում կսպառնա պատերազմով․ Աննա Գրիգորյան

Ալիևի խոսափողը առաջիկայում կսպառնա պատերազմով․ Աննա Գրիգորյան

Նոր Սահմանադրություն, Տիգրանաշեն, Ռոբերտ Քոչարյանի կալանավորում, ՌԴ-ի հետ հարաբերությունների սրում և դրա հնարավոր տնտեսական հետևանքները․ ի՞նչ նոր մարտահրավերների առաջ կարող է կանգնել Հայաստանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հետ խոսել ենք նաև...

Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ. Սիրանույշ Սահակյան

Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ. Սիրանույշ Սահակյան

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է  Ադրբեջանի Մարդու իրավունքների  պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Սահակյանը, մասնավորապես, ասել է․ «2026 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների  պաշտպանի  աշխատակազմն...