Մեծ հավանականությամբ Հայաստանում ընտրական ցիկլը կանցնի «առանց» ԱՄՆ դեսպանի. քաղաքագետ

23 Դեկտեմբերի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Միացյալ Նահանգների դեսպան Քվինը հունվարի կեսին կավարտի իր առաքելությունը Հայաստանում, հայտնել է ԱՄՆ դեսպանատունը: Հիշեցնեմ, որ նախօրեին եղավ տեղեկությունը, թե Դոնալդ Թրամպը հետ է կանչում մոտ երեք տասնյակ դեսպանի՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից: Փաստացի, խոսքը Բայդենի վարչակազմի ժամանակ նշանակված դեսպանների մասին է: Հիշեցնեմ նաև, որ Վրաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ իր դեսպաններին փոխել է դեռևս մայիս-հունիսին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանի մասով կա մի հետաքրքիր հանգամանք: Իհարկե դա գուցե չունի ինչ որ առանձնահատուկ նշանակություն, սակայն, եթե հունվարին դեսպանն ավարտում է իր առաքելությունը, ապա կստացվի, որ Միացյալ Նահանգները Հայաստանի ընտրական պրոցեսի ընթացքում Հայաստանում չի ունենա դեսպան, ներկայացված չի լինի դեսպանի մակարդակով: Համենայն դեպս, նոր դեսպանի նշանակումը կպահանջի ամիսներ, ինչը նշանակում է, որ մեծ հավանականությամբ ընտրական ցիկլը կանցնի «առանց» ԱՄՆ դեսպանի: Այլ կերպ ասած, կլինի գործերի ժամանակավոր հավատարմատար, ինչը դիվանագիտական ներկայության ցածր աստիճան է, քան դեսպանը:

Ի դեպ, գուցե ավելորդ ինֆորմացիա չէ այն, որ ԱՄՆ Հայաստանի ընտրական պրոցեսում դեսպան չի ունեցել 2007-08 թվականներին: Դեսպան Ջոն Էվանսը ժամանակից շուտ ավարտեց պաշտոնավարումը հայերի ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումից տարբերվող խոսքերի պատճառով, արժանանալով ի դեպ պետքարտուղարության՝ «Կառուցողական անհամաձայնություն» պարգևի»: Ջոն Էվանսը ավարտեց պաշտոնավարումը 2006 թվականին: Դրանից հետո՝ մինչև 2008 թվականի սեպտեմբեր, ԱՄՆ Հայաստանում չի ունեցել դեսպան ու եղել են գործերի ժամանակավոր հավատարմատարներ:

Ի դեպ, օրեր առաջ, հենց Ջոն Էվանսն էր հերթական անգամ անկեղծացել՝ օգոստոսի 8-ի վաշինգթոնյան ակտի վերաբերյալ գնահատականի հարցում, փորձագետ Թոմ դե Վաալի մի գրառման ներքո թողնելով մեկնաբանություն, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում «բուլդոզերով անցան Հայաստանի վրայով»»:

Նմանատիպ նյութեր

Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև

Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև

Հայաստանի ներդրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընդհանուր բյուջեում կազմում է 10%։ Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նրա խոսքով՝ Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում չի վճարել իր...

Վենեսուելայում երկաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի

Վենեսուելայում երկաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի

Վենեսուելան ցնցած աղետից ավելի քան մեկ օր անց փրկարարները շարունակում են փլատակներում մարդկանց որոնումները։ Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս պահին զոհերի թիվը հասել  235-ի, ավելի քան 4300 մարդ ստացել է վնասվածքներ։ ՄայրաքաղաքԿարակասում և մոտակա ափամերձ Լա Գուայրա...

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մեր ՀՕՊ համակարգի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչուների բեկորների մեջ հայտնաբերվել էին ամերիկյան «Advent International» ընկերությունների արտադրած բաղադրիչներ։ Այս փաստը ժամանակին մեծ աղմուկ էր...

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, լիբերալ թեւի մի խումբ քաղաքական գործիչներ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Որոշ աղբյուրների պնդմամբ՝ հանդիպումն անցել է գերլարված: Փաշինյանի հյուրերը փորձել են վերջինիս...

Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»

Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՍԴ-ն այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Գործերը միավորել են մեկ վարույթում, եւ դրանք քննվելու են դատարանի նույն նիստում։ Դիմել են «Ուժեղ Հայաստանը» եւ «Հայաստան» դաշինքը,...