ԱԱԾ-ն փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերի գրաքննություն իրականացնելը լիազորությունների չարաշահում է. «Փաստինֆո»

22 Դեկտեմբերի, 2025

 «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե արդյոք առաջիկայում նախատեսված  է Ազգային անվտանգության ծառայության անվան փոփոխությունը՝ նկատի ունենալով, որ կառույցի գործառույթների փոփոխություն է տեղի ունեցել, այդ թվում՝ առանձնացվել է արտաքին հետախուզության գործառույթը, ու խնդրել հայտնել, թե որոնք են ԱԱԾ-ի ներկայիս գործառույթները, պատարագի տեքստերի գրաքննությունն ԱԱԾ-ն օրենքով իրեն վերապահված որ գործառույթի շրջանակներում է իրականացնում։ ԱԱԾ-ն- փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերի գրաքննություն իրականացնելը լիազորությունների չարաշահում է, քանի որ նման գործառույթ ԱԱԾ-ն չունի։

«Գրավոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից նշել են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության անվան փոփոխության հարց ներկայումս չի քննարկվում։ Ինչ վերաբերում է ԱԱԾ գործառույթներին և պատարագների տեքստերի խմբագրմանը, ապա կառույցից, ինչպես և սպասելի էր, հիշեցրել են «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքը, որում արտացոլվում են Ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղությունները և լիազորությունները, որում բնականաբար առկա չէ որևէ դրվագ, որ ԱԱԾ-ն կարող է պատարագի տեքստ գրաքննել և հորդորել կամ խնդրել հոգևորականներին՝ փոխելու պատարագի տեքստը և զեղչելու Վեհափառ Հայրապետի անունը։ Մինչդեռ պետական մարմինները պարտավոր են գործել բացառապես օրենքով  իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, դրանից դուրս ցանկացած գործողություն ենթադրում է լիազորության չարաշահում։

Ըստ էության, ԱԱԾ-ից փաստացի ընդունել են, որ Փաշինյանի հրահանգով չարաշահում են լիազորությունը։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ինքը պաշտոնապես հաստատել էր, որ հոգևորականներին ԱԱԾ-ի միջոցով պարտադրում են հոգևորականներին, որ իր ներկայությամբ պատարագներին զեղչվի Վեհափառ Հայրապետի անունը։ Ցանկացած ժողովրդավար պետությունում միայն այս հայտարարությունը հիմք էր՝ քրեական վարույթի նախաձեռնման համար, սակայն՝ ոչ այս  դեպքում։ Ինչևէ, ԱԱԾ-ից հղում են կատարել օրենքի այդ կարգավորմանը, միևնույն ժամանակ, հիշեցնելով նաև ԱԺ-ի կողմից 2025թ․ դեկտեմբերին ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։

Այդ փոփոխություններով, հիշեցնենք, ուժը կորցրած են ճանաչվելու ԱԱԾ հետախուզական ստորաբաժանմանը և հետախուզական գործունեությանը վերաբերող իրավակարգավորումները։ Ըստ էության, երբեմնի ամենաազդեցիկ կառույցը կազմաքանդելու, լիազորությունների շրջանակը խիստ նեղացնելու արդյունքում կառույցն այլևս վերածվում է ոչ թե ազգային անվտանգային, այլ՝ Փաշինյանի կապրիզները կատարող կառույցի»,-ասվում է լուրում։

Նմանատիպ նյութեր

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...