Յոթ Վերք եկեղեցում աղոթք բարձրացվեց ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և գերիների համար

20 Դեկտեմբերի, 2025

Այսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և աղոթական ներկայությամբ Շիրակի, Արագածոտնի, Արթիկի, Գուգարաց թեմերի հոգևոր սպասավորների ու վանականների, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Օրվա Պատարագիչն էր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։

Հընթացս Պատարագի խոսված իր քարոզում Հայր Սուրբը հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը և ընդգծեց, որ կարևոր է ապրել Աստծո կամքին հավատարիմ ու հավելեց.

«Աստծո կամքին համեմատ չապրելը քրիստոնեական կյանքի, ապրելակերպի ,գործելու խեղաթյուրման գագաթնակետն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է․« Թող լինի Քո կամքը երկրի վրա , ինչպես որ երկնքում է»։ Աստծո կամքին համեմատ գործել, նշանակում է ապրել խոնարհ, փնտրել աղոթքի միջոցով Տիրոջ առաջնորդությունը։ Եթե մարդու գործողությունները, անկախ իր ով լինելուց, չեն համապատասխանում Աստծո կամքին, ուրեմն մարդկային եսը դառնում է բռնակալ, իսկ նրա ընթացքը՝ հակառակ Քրիստոսի սիրո ոգուն։ Հետևաբար, Սուրբ Գրքից բերված Սողոմոն իմաստունի խոսքերը ցույց են տալիս մի պարզ ճշմարտություն. սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը ոչ թե արտոնություններ են, այլ պարտք։ Այս ամենի անտեսմանը հետևելու է դատաստանը․ «Ահավոր է ընկնել կենդանի Աստծո ձեռքը»(եբրայց․ 10։3),  ասված է եբրայեցիներին ուղղված թղթում:

… Սիրելի՛ հավատացյալներ, այսօրվա հիշատակվող մեր սրբադասված արքան՝ Աբգար թագավորը, իրական սպասավորն էր Աստծո թագավորության, օրինակ մեզ համար, թե ինչպես սիրել Քրիստոսին ու անվերապահ հավատալ Նրան։ Մեր այս խառնակ ու տագնապալի ժամանակներում առավել քան կարևոր է Սուրբ Աբգարի հավատի խիզախությունն ունենալ ու քայլել մեր Տիրոջ ՝ Հիսուս Քրիստոսի հետևից, ում վայելում են փառքն , իշխանությունն ու պատիվը, հավիտյանս հավիտենից։ Ամեն»:

Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։

Առաջիկայում Ուխտի Սուրբ Պատարագները կմատուցվեն բոլոր թեմերի սրբավայրերում:

Նմանատիպ նյութեր

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. տուժածներ չկան

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. տուժածներ չկան

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 43-ամյա Նվեր Ղ․-ի վարած «Howo» մակնիշի ինքնաթափը և 56-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Howo» մակնիշի բետոնախառնիչը, ինչի հետևանքով...

Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան

Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանության գործելաոճն արդեն վաղուց ճանաչելի է դարձել. երբ որևէ ոլորտում ձախողում է լինում, իսկ դա բոլոր ոլորտներում է, մեղավորը միշտ ուրիշն է։ Կարևորը՝ հասարակության ուշադրությունը շեղեն սեփական...

ԿԸՀ նախագահը 10 և ավելի անգամ ասաց հարգելի լրագրողներ, բայց հարցերի չպատասխանեց

  ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի աշխատանքային օրվա ավարտը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը...

Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. Սուրենյան

Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. Սուրենյան

Հայաստանում վերջին օրերին հաստատված եղանակային կայուն վիճակը շուտով կփոխվի: Հարավարևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցումը կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով: «Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, երբ...

ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը

ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը

ՀՀ Սահմանադրական Դատարանում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի աշխատանքային օրվա ավարտը: Հիշեցնենք՝ արդեն 6-րդ օրն է, Սահմանադրական դատարանը...