Այս մարդը մեկ հարցազրույցում ստել է առնվազն 455 անգամ

20 Դեկտեմբերի, 2025

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, բանաստեղծ Հակոբ Մովսեսը հետևյալ հայտարարությունն է արել․ «Վերջին 30 տարիների ընթացքում մեր եկեղեցին մի աստվածաբանական գիրք չի թարգմանել և տպել․ զբաղված են եղել մեռել թաղելով, նրանով, ինչով որ հպարտանում են»։

Ուսումնասիրելով Մայր Աթոռի հրատարակչական գործունեությունը փաստում ենք, որ Հակոբ Մովսեսը, բնականաբար, ստել է, բայց ոչ թե մեկ, այլ առնվազն՝ 455 անգամ։ Այսպես, 2006-2025թթ․ ընթացքում ավելի քան 455 գիրք է հրատարակվել, այդ թվում՝ մի քանի տասնյակ աստվածաբանական գրքեր՝ թարգմանված տարբեր եվրոպական լեզուներից։

Ահա խիստ համառոտ ցանկը Մայր Աթոռի հրատարակումների․

Սուրբգրային մեկնողական գրականության շարքից՝

  • Անանիա Սանահնեցի — «Մեկնութիւն Մատթէի Աւետարանի»
  • Ս. Գրիգոր Նարեկացի — «Մեկնութիւն Երգ Երգոցի»
  • Ս. Գրիգոր Նյուսացի — «Մեկնութիւն ժողովողի» և «Մովսեսի կյանքը»
  • Ս. Գրիգոր Տաթևացի — «Մեկնութիւն Եսայեա»
  • Գևորգ Սկևռացի — «Մեկնութիւն Եսայեա»

և այլն։

Հայրաբանական և դասական աստվածաբանական գրականությունից՝

Ընդհանուր Եկեղեցու մեծ հայրերի թարգմանական և գիտական հրատարակություններ

  • Ս. Անտոն Մեծի «Խրատները»
  • Ս. Եփրեմ Ասորու «Խրատները» և «Ճառընտիրը»
  • Ս. Հովհան Ոսկեբերանի «Ճառերի ընտրանին» և «Մեկնութիւն մարգարէութեանն Երեմիայ»
  • Ս. Բարսեղ Կեսարացու «Գիրք պահոցը»
  • Որոգինեսի «Աղոթքի մասին» աշխատությունը
  • «Հայ եկեղեցու հայրեր» և «Ընդհանրական եկեղեցու հայրեր» բազմահատոր մատենաշարերը, որոնք իրենց բնույթով բացահայտ թարգմանական և ակադեմիական արժեք ունեցող գործեր են:

Թարգմանական ժամանակակից աստվածաբանական գրականության շարքում առանձնանում են՝

  • Մեյենդորֆի «Ներածություն հայրախոսական աստվածաբանության»
  • Վեզելին Քեսիչի «Քրիստոսի ավետարանական կերպարը»
  • Ալիստեր Մակ-Գրեթի «Աստվածաբանություն. հիմունքները»
  • Կալիստոս Ուէրի «Ուղղափառ ուղին»
  • Նիկոլայ Վասիլիադիսի «Աստվածաշունչ և հնագիտություն»

և այլն

Ինքնուրույն դավանաբանական և եկեղեցաբանական ուսումնասիրություններ

  • Արշակ Տեր-Միքելյանի «Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու քրիստոնեականը»
  • Վահան Բաստամեանցի «Կանոնագիտական երկերը»
  • Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Օծումն հիվանդաց. Խորհրդի խնդիրը հայ եկեղեցում»
  • Մեսրոպ վարդապետ Պարսամյանի «Լինել Աստված. մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Սուրբ Ներսես Շնորհալու վարդապետության»

և այլն։

Ծիսաաստվածաբանական բնույթի հրատարակություններ՝

  • «Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ Եկեղեցու»
  • «Խորհրդակատարութիւն սրբոյ Պատարագի ըստ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու»
  • «Խորհրդատետր սրբոյ պատարագի»
  • «Գիրք աղօթից որ կոչի Կիպրիանոս»

և այլն։

Եվ այսպես՝ առնվազն 455 աշխատություն։ Այսինքն՝ այդ մարդը եթե հանդես չգար ՔՊ-ական ֆեյքի տրամաբանությամբ, ապա ճիշտ հակառակ ելույթը կունենար՝ թե որքան հարուստ, բազմաշերտ և շարունակական աստվածաբանական գրականություն է թարգմանվել, հրատարակվել։

Նմանատիպ նյութեր

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։ Արդեն գրել ենք, որ այս...

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարությանը ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքում երթևեկությունը կարգի բերելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի խոսքից հետո ոչինչ չփոխվեց, ավելին՝ նույնիսկ հիմա Երևանի...

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս Իրանի նոր գլխավոր հյուպատոս նշանակված Դավուդ Յայիչին այսօր կստանձնի իր պարտականությունները եւ կայցելի Կապան՝ փոխարինելով Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր եւ նշանակվել էր 2022 թվականին։...