Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»

20 Դեկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահանգով «մի Գազել» հոգևորականների քաղաքական ակցիան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պարզապես ձախողված էր: Ճիշտ է՝ քպականներն ու նրանց արևմտամետ սատելիտները գլուխ են գովում, թե տասը տիրադավներին, ինչպես հասարակությունը որակել է նրանց, հաջողվեց ընթերցել իրենց պահանջը, սակայն փաստն այն է, որ նրանք դա արեցին հարյուրավոր ուժայիններով ու քպականների «շրջիկ խմբակով» շրջապատված ու իսկույն ճողոպրեցին հայ ժողովրդից:

Մյուս կողմից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված ժամերգությանը եկած քաղաքացիների թիվը, ըստ մեր աղբյուրների, լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին ու իր ՔՊ-ին։ Նույնիսկ իշխանական սատելիտների հրապարակած «հաշվարկները», որոնք 3-4 անգամ ուռճացրել են «շրջիկների» քանակն ու առնվազն այդքան նվազեցրել ժամերգությանը մասնակցելու և Հայ Եկեղեցուն սատար կանգնելու եկած քաղաքացիները թիվը, իշխանություններին չեն հանգստացրել:

Մեր աղբյուրները հայտնում են, որ նրանք էլ հիանալի տիրապետում են իրական թվերին, այն է՝ ի աջակցություն Եկեղեցու և Կաթողիկոսի հավաքված քաղաքացիների թիվը կազմել է շուրջ 10 հազար։ Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից բերված քաղաքացիների թիվը 250-300 էր, որոնք մեծամասամբ ապահովվել էին վարչական ռեսուրսի կիրառմամբ, մասնավորապես, մի քանի հավատարիմ ՏԻՄ ղեկավարների միջամտությամբ։ Գումարած՝ նրանք, որոնք Փաշինյանի հակաեկեղեցական բոլոր «հանրահավաքներին» եկեղեցուց եկեղեցի են վազում: Ու հասկանալի է, որ այդ հատվածն ամբողջ ընթացքում վերածվել էր թափառական շապիտո կրկեսի և անարդյունավետ փորձում էր ակտիվ տեղաշարժերի ու տարբեր սադրանքների միջոցով ուշադրություն գրավել և բազմամարդություն ցույց տալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ ՝ 20. 12․ 25 թ

Նմանատիպ նյութեր

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի , բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ...

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր...

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին...

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։ «Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ...

Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո»

Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո»

Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում: «Նշված...