Մեղքերի մեջ թաթախված իշխանությունը հերթական դավադրությունն իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ. Սեյրան Օհանյան

19 Դեկտեմբերի, 2025

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրում է.

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ և ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, որ բացահայտ հրահրվել և կառավարվում էր Հայաստանի իշխանությունը զավթած ուժերի կողմից` ներքին և արտաքին։

Մեր պետության, ժողովրդի դեմ ծանրագույն հանցանքներ գործած, մեղքերի մեջ թաթախված իշխանությունը ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ` փորձելով տապալել մեր պետականության, ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից ևս մեկը։
Սակայն ամենազազրելին, որին ականատես եղանք նաև երեկ, մի շարք բարձրաստիճան, տիրադավ հոգևորականների, եպիսկոպոսների ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ էր` սեփական ուխտի, հավատավոր եղբայրների նկատմամբ։ Ինչին ի պատասխան, հնչեց Վեհափառի արժանապատիվ խոսքը, որ անկեղծ կոչ էր ազգային համախմբվածության, միմյանց նկատմամբ հանդուրժողականության` իր հանդեպ հնչող ատելության, թշնամանքի խոսքերի փոխարեն։
Իսկ հոգևոր սպասավորները իրենց հավասարակշռված կեցվածքով, ժողովրդի նվիրյալ զավակների հետ միաբան, երեկ ըստ արժանվույն դիմավորեցին ու ճանապարհեցին ու դեռ ճանապարհելու են նրանց։
Ինչի համար խորապես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ։
Սիրելի’ հայրենակիցներ, ակնհայտ է, որ առջևում նոր զարգացումներ, նոր ասպատակություններ են լինելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, քանի որ իշխող խմբակը փորձելու է ամեն գնով կատարել աշխարհաքաղաքական դավադրության մաս կազմող նաև այս առաջադրանքը։
Այդ պատճառով կոչ եմ անում բոլորին լինել միասնական, ինչպես երեկ, չտրվել սադրանքների և համախմբվել, ամուր կանգնել ու պաշտպանել մեր հավատքն ու Եկեղեցին։ Պատմությունը ցույց է տվել` մենք հասել ենք հաջողության, երբ եղել ենք ՄԻԱՍՆԱԿԱՆ»։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների էական փոփոխություններ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Յադրովը նշանակվել է տրանսպորտի նախարար, Սիլուանովը ֆինանսների նախարարի պաշտոնը կհամատեղի փոխվարչապետ պաշտոնի հետ, Նիկիտինը...

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...