Արարատի փոխմարզպետը բնակարան է գնել Երևանում. «Ժողովուրդ»

19 Դեկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վրաստանում ծնված, Երեւանում սովորած, Ռուսաստանի Դաշնությունում աշխատած Արտավազդ Նազարեթյանը 2018 թվականից ի վեր զբաղեցնում է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնը։

Փոխմարզպետի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ վերջինս 2022 թվականին գնել է բնակարան «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ից։ Բնակարանն արժեցել է 33 մլն 582 հազար դրամ։

Փոխմարզպետը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Նազարեթյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5, 289 ԱՄՆ դոլար, 2 մլն 61 հազար դրամ:

Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբի համեմատ գրեթե 2 անգամ ավելացել են՝ 2 մլն 800 հազար դրամից կազմելով 6 մլն 240 հազար դրամ։

Փոխմարզպետ Նազարեթյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 504 հազար դրամ, որից 11 մլն 714 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արարատի մարզպետի աշխատակազմից։

Եկամուտներից 2 մլն 989 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամուտն է։

Նազարեթյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 58 հազար դրամ, որից 27 մլն 558 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է նաեւ, որ փոխմարզպետի կինը՝ Լիանա Այվազյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղարի օգնականն է։

ԽԾԲ-ն մերժելու եկած Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ ամենուր ԽԾԲ կանոններով են առաջնորդվում»։

Նմանատիպ նյութեր

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...