Նոր ընկերությանն ավելի շատ են վճարելու. «Հրապարակ»

19 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀԷՑ-ի արբիտրաժի հարցով կառավարությունը սեպտեմբերին փոխեց գործընկերոջը: Օգոստոսի 21-ին կառավարությունը որոշում էր ընդունել, որ արբիտրաժում իր շահերի ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում գործող Arnold & Porter ընկերությանը 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի, սակայն սեպտեմբերի 6-ին նոր որոշում ընդունեց` հիշյալ ընկերությանը փոխարինելով Foley Hoag LLP-ով։

Ըստ հիմնավորման․ «… անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2025 թ. օգոստոսի 21-ի թիվ 1174-ն որոշման կայացումից հետո երեւան եկած նոր հանգամանքներով, որոնք, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում սույն արբիտրաժային գործով Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար՝ ելնելով ինչպես պետական անվտանգային, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ ընթացիկ այլ միջազգային իրավական վարույթների շրջանակներում ՀՀ շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից»:

Սակայն իրականում, մեր տեղեկություններով, առաջին ընկերությունը, որի հետ պայմանագիր է կնքվել, բավականին բարձր հեղինակություն ունեցող եւ, կարելի է ասել, պարտություններ չգրանցած կամ հազվադեպ գրանցած ընկերություն է, որը գործի բնույթի մեջ խորամուխ լինելուց հետո հասկացել է, որ հաղթելու շանսերը մեծ չեն, ուստի հրաժարվել է։

Տեղեկություններ կան, որ նոր ընկերությանն ավելի մեծ գումար են վճարելու՝ հաշվի առնելով գործի բարդությունը։ Հիշեցնենք․ 2025 թ. հուլիսին ՀԷՑ-ի վերաբերյալ ձեռնարկված քայլերի դեմ ՀԷՑ սեփականատերերը դիմել են Ստոկհոլմի արբիտրաժային դատարան։

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև 2 երկրների ԱԳ նախարարները։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին...

Լավրովը և Ռուբիոն ընդգծել են երկկողմ հարաբերությունների արագ բարելավման անհրաժեշտությունը

Լավրովը և Ռուբիոն ընդգծել են երկկողմ հարաբերությունների արագ բարելավման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Լավրովը և Ռուբիոն քննարկել են Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է...