Արտահանման անկման տեմպը կրկին վատթարացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

18 Դեկտեմբերի, 2025

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին։

Այսպես՝

  • Տնտեսական ակտիվության աճը վերջին ամիսներին պահպանվում է բարձր մակարդակում։ Օգոստոսին ՏԱՑ-ը կազմել է 7.5%, իսկ հունվար-օգոստոս ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.1%։ Բարձր աճերի պահպանումը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազայի աստիճանաբար չեզոքացմամբ, որի արդյունքում նկատվում է արդյունաբերության ոլորտի որոշակի վերականգնում։ Բացի այդ, բարձր աճի տեմպեր են գրանցվում նաև շինարարության ոլորտում՝ ինչը ևս դրականորեն է նպաստում բարձր աճերի ձևավորմանը։ Այնուամենայնիվ, խոսքը ՏԱՑ-ի բարձր լինելու մասին է, մինչդեռ ՀՆԱ-ի իրական աճը, որը տնտեսական աճը բնութագրող հիմնական ցուցանիշն է, համաձայն հունվար-հունիս ամիսների տվյալների` շուրջ 1 տոկոսային կետով ավելի ցածր է։
  • Արտահանման ոլորտում պատկերը մնում է մտահոգիչ։ Արտահանման անկման տեմպը մի քանի ամիս շարունակ մեղմվելուց հետո, օգոստոսին կրկին վատթարացել է՝ հասնելով 40.8%-ի։ Հունվար-օգոստոս ամիսների արտահանման անկումը կազմել է 48.8%։ Անկման այս մեծ չափերը հիմնականում պայմանավորված են վերաարտահանման ծավալների նվազմամբ, և դրա մեծ մասը ճշգրտելու դեպքում արտահանման աճը կազմում է ընդամենը 2.5% (ըստ հունվար-հուլիս ամիսների տվյալների), ինչը ցույց է տալիս, որ արտահանման պոտենցիալն էականորեն նվազել է։
  • Տնային տնտեսություններին տրվող վարկերի աճի տեմպը շարունակում է էականորեն գերազանցել նրանց եկամուտների աճին։ Վարկերի ընդհանուր ծավալի աճը առավելապես պայմանավորված է սպառողական և հիպոթեքային վարկերի աճերով՝ համապատասխանաբար 31.1% և 26.3%: Հատկանշական է, որ բնակչության եկամուտները (աշխատավարձերը, դրամական փոխանցումները, իրական ՀՆԱ-ն և այլն) չեն աճում համապատասխան չափով։ Այս առումով եկամուտների համեմատ վարկերի զգալի տարբերությամբ առաջանցիկ աճը  ֆինանսական կայունության տեսանկյունից միջնաժամկետում կարող է ռիսկեր առաջացնել։

Նմանատիպ նյութեր

6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»

6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»

ՀՀ կառավարությունը այսօր նախատեսում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կառուցել՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ։ Նախագծի ուսումնասիրությունից, սակայն, ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս՝ մասնավորապես...

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում հոկտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցելու են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես...

Զոհ ունենք բանակում

Զոհ ունենք բանակում

Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և...

Խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը. «Արմլուր»

Խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը. «Արմլուր»

Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը, հաղորդում է ArmLur.am–ը։ Հիշեցնենք, որ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը՝ առանձնապես խոշոր չափերով (492 մլն դրամ) հարկեր...

Լրացուցիչ 260 հազար դոլար՝ վարչապետի աշխատակազմի արտերկրյա այցերի համար. որոշում

Լրացուցիչ 260 հազար դոլար՝ վարչապետի աշխատակազմի արտերկրյա այցերի համար. որոշում

Վարչապետի աշխատակազմի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով հատկացվել է ևս 94,6 միլիոն դրամ (մոտ 260 հազար դոլար - խմբ․), որն ուղղվելու է արտասահմանյան աշխատանքային այցերի ֆինանսավորմանը։ Որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում։...