Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել․ «Հրապարակ»

16 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ» օրաթերքը գրում է․

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Մերձավան համայնքից վտար­ված Ախտոյանների հարսն ու թոռները վերջերս ցանկություն են հայտնել վերադառնալ գյուղ, սակայն հանդիպել են սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատների դիմադրությանը։ Մերձավանից մեզ պատմեցին, որ Գրիգորյաններին նախաքննական մարմինը հարցրել է՝ դեմ չե՞ն լինի, որ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանի կինն ու երեխաները վերադառնան գյուղ, եւ երեխաները գյուղի դպրոց հաճախեն, սակայն Գրիգորյաններն ասել են՝ դա հնարավոր չէ, քանի որ իրենց երեխաները, որոնք 11-12 տարեկան են եւ մյուս կողմի երեխաներին հասակակիցներ, չեն հանդուրժի նրանց զավակներին դպրոցում, կռիվ եւ լարվածություն կլինի։ Ի վերջո, որոշվել է՝ մթնոլորտը չլարելու համար, ձեռնպահ մնալ այդ քայլից։

Ի դեպ, մեզ ասացին, որ, ըստ լուրերի, պետությունն Ախտոյաններին տեղավորել է Դիլիջանում։ Մերձավանում այժմ մշտապես ոստիկանական ուժեր են կենտրոնացած, հսկում են ամեն խաչմերուկ ու փողոց։

Հիշեցնենք, որ Մերձավանում ապրող ՔՊ-ական Ախտոյանների գերդաստանին ու բարեկամներին վտարելու պահանջով գյուղացիները հոկտեմբերի 12-ին ստորագրահավաք էին արել գյուղում։ Այդ օրը սկսված ակցիան, ինչպես տեղի բնակիչներն էին պնդում, կազմակերպիչ չուներ` ինքնաբուխ էր: Մարդիկ վրդովված էին իրենց համագյուղացու՝ Փարաքարի սիրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, եւ բնական է, որ այդ զայրույթն ուղղված էր սպանության մեջ մեղադրվողների եւ նրանց ողջ ազգուտակի դեմ: Գյուղում լարված մթնոլորտ էր տիրում, եւ չէր բացառվում, որ կարող էին նոր ողբերգություններ լինել:

Ուստի Փարաքար համայնքի բնակիչները որոշել էին ստորագրահավաք անել եւ դիմել կառավարությանը, որ Ախտոյաններին հանեն հաշվառումից ու հեռացնեն համայնքից: Բնակիչների պահանջը կատարվել էր, «Հրապարակ»-ը գրել էր, որ  Ախտոյաններն ազգուտակով հեռացել են Մերձավանից։ ՔԿ-ից հաստատել էին մեր տեղեկությունը, սակայն մանրամասներ չէին հաղորդել, թե ինչպես է տեղի ունեցել Ախտոյանների մեկնումը, ինչ միջոցներով, ովքեր եւ ուր են տարել նրանց:

Նշենք, որ Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը Վալոդյա Գրիգորյանի սպանությունն օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի քեռորդին է, երկրում չէ: Նա դեռ Վ․ Գրիգորյանի սպանությունից առաջ էր լքել Հայաստանի Հանրապետությունը եւ մինչ օրս չի վերադարձել։ Ըստ վարկածներից մեկի, Մհեր Ախտոյանը տեղյակ է եղել Վալոդյա Գրիգորյանի առաջիկա սպանության մասին։

Հիշեցնենք, որ Մերձավանի իր տան դիմաց 2,5 ամիս առաջ սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով երկու մեղադրյալ կա. մեկը Մերձավանի ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի ազգական Նարեկ Օհանյանը՝ որպես օժանդակող, մյուսը՝ բուն սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գեւորգ Հարությունյանը: Իրավապահներն այս ողբերգությունը բացահայտված են համարում, ավելին՝ հայտարարել են, որ սա վրեժխնդրություն է՝ դեռ փետրվարին տեղի ունեցած սպանության համար, երբ Փարաքարի գյուղապետի եղբայրն ու եւս 13 հոգի գնացել էին Ախտոյանների տան վրա, կոնֆլիկտի արդյունքում սպանվել էր Ախտոյանների ազգականը՝ Գրիգոր Օհանյանը: Հենց նրա եղբայրն էլ՝ Նարեկը, այժմ մեղադրվում է Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու` պատվեր տալու համար:

Ըստ նախաքննական վարկածի, սպանվածի հարազատները վրեժ են լուծել իրենց ազգականի մահվան համար, սակայն, չգիտես ինչու, սպանել են միջադեպին մասնակցածներից մեկի եղբորը, այն դեպքում, որ անձն անգամ սպանության մեջ չի մեղադրվում:

 

Նմանատիպ նյութեր

86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ

86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ

Բուլղարիայի «Թրակիա» ավտոմայրուղում 86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ։ Բուլղարիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 46-ը՝ վիրավորվել։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Նախ բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոբուսը,...

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական...

«Ի դեպ»․  Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

«Ի դեպ»․ Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Հերթական մահը՝ գործող իշխանությունների պատասխանատվության գոտում։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Գևորգյանը ձերբակալվել և...

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, նույնիսկ՝ Անտարկտիդայում։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը՝ ելույթ...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5...