Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»

16 Դեկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. Եվրամիությունն այլևս անթաքույց ոչ միայն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, այլև պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի քաղաքացիներին ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ազատ ընտրություն կատարեն: Ու սա ոչ թե գրոտեսկ է, այլ…

Դատեք ինքներդ. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ԵՄ ԱԳ նախարարների «նախաճաշային» հանդիպմանն ընդառաջ հայտարարել է. «Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել՝ արտաքին միջամտությունը կանխելու համար»: Նա նաև հավելել է. «Մենք կխոսենք, թե ինչով կարող ենք նրանց օգնել այդ հարցում»:

Զուտ տրամաբանական առումով աբսուրդային պատկեր է ստացվում. Փաշինյանի իշխանությունը խնդրում է ԵՄ-ին, որպեսզի այն միջամտի Հայաստանի ներքին գործերին (ընտրություններին), որպեսզի… արտաքին միջամտություն չլինի: Այսինքն, այդ նախաճաշին ԵՄ-ի երկայացուցիչները, Փաշինյանի իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ, պատկերավոր ասած՝ խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների՝ ազատ ընտրության իրավունքը: Մյուս կողմից՝ աբսուրդային են «արտաքին միջամտության» սպառնալիքի մասին հայտարարությունները, որոնք չունեն և որևէ փաստարկված հիմք: Հայաստանն, այնուամենայնիվ, Մոլդովան չէ: Ճիշտ է, ԵՄ-ն ու Փաշինյանի իշխանությունը շատ են ցանկանում Հայաստանում մոլդովական «ընտրություններ» բեմադրել: Այսինքն, անել այնպիսի «ընտրություններ», որտեղ բոլոր ընդդիմադիրները կա՛մ բանտարկված են, կա՛մ արգելված:

Չնայած… Հայաստանի դեպքում, կարծես, ավելի հեռուն են ուզում գնալ: Ու փորձագետները նկատում են, որ արդեն թիրախային նպատակը Հայաստանը ոչ թե «մոլդովական պարի» տակ ֆռռացնելն է, այլ ուկրաինական «գոպակի»: Կարճ ասած՝ Հայաստանը տանում են դեպի ուկրաինացում, առնվազն՝ ցանկանում են տանել: Ու, մեծ հաշվով, սա նշանակում է, որ Հայաստանը դրված է ստրկական արտաքին կառավարման տակ: Ըստ որում՝ բաժնեմասերով, իսկ բաժնետերերն էլ Բրյուսելը, Անկարան ու Բաքուն են:

Ի դեպ, մի պահ պատկերացրեք, թե հիմա «գրանտային» ամբողջ «քաղհասարակությունը» ինչ աղմուկ կդներ, եթե հանկարծ ու հանկարծ ԵԱՏՄ որևէ ներկայացուցիչ հայտարարեր, թե մի 5 միլիոն դոլար են հատկացնելու, որպեսզի առաջիկա ընտրություններին ընդառաջ Հայաստանը դիմակայի արտաքին միջամտություններին: Պատկերացրեցի՞ք: Իհարկե, կարծում ենք՝ այդ հավանական աղմուկից նույնիսկ ականջները փակեցիք: Բայց, այ, երբ Եվրամիությունն է բացեիբաց հայտարարում, որ պատրաստ է ուղղակիորեն միջամտել Հայաստանի ներքին գործերին, ընդհուպ՝ ընտրական պրոցեսին, դա արդեն… «թույլատրելի» է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ 16. 12․ 25 թ

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...