Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը գրում է. «Նիկոլ Փաշինյան, Դուք հա՞շտ եք, որ Ձերոնք՝ ՔՊ-ն, մեր երեխաներին խաբել ու ֆուտբոլի դաշտը չի վերանորոգել:
Ձեզ համար նորմա՞լ է, որ հեծանիվ քշելուց Ձեզ համար մի ամբողջ պետական ապարատ կոմֆորտ պայմաններ են ստեղծում, իսկ մեր երեխաները ֆուտբոլի դարպասները քարերով են ֆիքսում…
Հիշեցնեմ, որ Երևանի բյուջեն 400 մլն դոլարից ավելի է, «սրանք» շուջ 8 մլրդ դոլար մեր գլխին պարտք են վերցրել…
Տիգրան Ավինյան, ապեր, լավ բան չի երեխաներին խոսք տալ ու «կորել»…
Սուրեն Գրիգորյան, popcorn-ի պաշար հավաքի»:
Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին փաշինյանական իշխանության «կարկառունները» վերստին սևեռվել են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի վրա: Առաջին հայացքից, կարծես, ոչ մի նոր բան չկա: Քպական «կարկառունները», այսպես ասենք, հերթական անգամ «փայլատակեցին»...




