Խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով Երևանում ձերբակալվել է լեհական «Լեգիա» ակումբի 17 երկրպագու. ՆԳՆ

12 Դեկտեմբերի, 2025

Լեհական «Լեգիա» ֆուտբոլային ակումբի 17 երկրպագու է ձերբակալվել Երևանի կենտրոնում հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ լեհ երկրպագուները Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի տարածքում, խուլիգանական վարք են դրսևորել, որի վերաբերյալ ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանությունում։

«Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- ասված է ՆԳՆ-ի տրամադրած պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի «Նոա»-«Լեգիա»-ի խաղը։ Երևանի «Նոա»-ն այդ խաղում հաղթանակի հասավ 2-1 հաշվով՝ ապահովելով իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը, խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ուկրաինայում հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան կարծում եք»,-հայտարարել է...

Մտնում ենք անկանխատեսելի զարգացումների փուլ․ «Կարճ ասած»

  Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանրային դժգոհությունները չեն ավարտվում։ Ընտրողների գերակշիռ մեծամասնությունն արդյունքներից դժգոհ է, անգամ արդյունքներից բավարարվածների մեջ...

Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան

Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ: Մեկ անձի բռնապետության հաստատմանն ուղղված այս քայլերը վառ վկայությունն...

Խորհրդարանը քաղաքական զենք է, որը չի կարելի չօգտագործել․ Արթուր Խաչատրյան

  «Ունենք Վրաստանի թարմ օրինակը, երբ վրացի ընդդիմադիրները երկար ժամանակ չէին վերցնում մանդատները և եվրոպական տարբեր միջանցքներում փորձում էին ապացուցել, որ իրենք են օրինական իշխանությունը, թեև ընտրություններում հաղթել էր «Վրացական...

Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ

Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը: Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։...