Կենսաթոշակառուների պայքարը և պաշտոնյաների բարեկեցությունը

11 Դեկտեմբերի, 2025

Սրբուհի Գալյանն իր աղմկահարույց հայտարարություններով շարունակում է զարմացնել մեր հայրենակիցներին, հատկապես ուժային կառույցներում երկար տարիներ ծառայած, այսօր արդեն զինվորական կենսաթոշակի անցած այն զինվորականներին, ովքեր մինչ օրս շարունակում են ապրել վարձով։ Այս մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը ադրադարձել է իր ֆեյսբուքյան էջում:
«Վերջին հայտարարությամբ նախարարն ինքնագովազդի համատեքստում նշել էր, թե կատարում է ծանր աշխատանք և «200 հազար դոլարանոց տունը ի՞նչ է, որ ես չունենամ»:
Այս խոսքերին ի պատասխան պետք է ընդգծել, որ ի տարբերություն նախարարի՝ երկարամյա ծառայություն իրականացրած կին զինծառայողների աշխատանքի ծանրությունը արձանագրված է օրենքով․ 20 տարվա ծառայությունից հետո նրանք իրավունք ունեն անցնելու կենսաթոշակի, ընդ որում՝ նրանցից շատերը ժամանակին ստացել են բարձրորակ կրթություն և գերազանցությամբ ավարտել ԲՈՒՀ-ը։
Նախարարը, սակայն, անտեսում է այն պարզ ճշմարտությունը, որ պաշտոնյաների ֆինանսական բարեկեցությունը պետք է զարգանա համահունչ քաղաքացիների ֆինանսական բարեկեցությանը և ոչ երբեք՝ նրանց հաշվին։
Այսօր երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակառուները ստիպված են ընկնել դատարանների դռներն իրենց օրենքով հասանելիք բնակարանները ստանալու համար, մինչդեռ պատկան գերատեսչությունների իրավաբանական ստորաբաժանումների ներկայացուցիչները շատ դեպքերում բավարարած հայցապահանջները հարկատուների հաշվին վճարելով 20–40 հազար ՀՀ դրամ պետական տուրք՝ ըստ էության ժամանակ ձգելու նպատակով շարունակում են դրանք բողոքարկել՝ ապահովելով նախարարի և իր նմանների բարեկեցությունը։
Հ.Գ. Հետաքննությամբ կհետևենք հաջորդ իշխանությունների կողմից իրականացվող կոռուպցիոն բացահայտումներին»։

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...