Ջերմուկում ծրագրում են մինչեւ 2028 թ. նոր օդանավակայան կառուցել. ծրագիր, որ քննարկվում է շուրջ 20 տարի. «Հետք»

8 Դեկտեմբերի, 2025

Այս տարվա հոկտեմբերից Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Վահագն Արսենյանը, որը մինչ այդ՝ 2021-2025 թթ., Ջերմուկի համայնքապետն էր, քաղաքի ղեկավարի պաշտոնում Forbes հանդեսին տված հարցազրույցում խոսել է համայնքի զարգացման հեռանկարների մասին ու, մասնավորապես, կարեւորել օդանավակայանի գործոնը: Այս մասին գրում է Հետքը։

«Գալիք օդանավակայանը նոր հնարավորություններ կստեղծի լոգիստիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում… Պատրաստվում ենք փոքր օդանավակայանի կառուցմանը, որը սկզբում կսպասարկի ներքին չվերթեր, իսկ ավելի ուշ կընդլայնվի միջազգային ուղղություններով,- Forbes-ին ասել է Վ. Արսենյանը,- 10 տարի հետո Ջերմուկը տեսնում եմ որպես համաշխարհային մակարդակի առողջարանային մայրաքաղաք՝ միջազգային օդանավակայանով, տասից ավելի ժամանակակից առողջարանային սպա-կենտրոններով եւ էկոտուրիզմի զարգացած ոլորտով»։

Ջերմուկում նոր օդանավակայանի թեման քննարկվում է արդեն մոտ 20 տարի, բայց այդպես էլ փաստաթղթային մակարդակից այն կողմ չի անցել:

Ջերմուկի հին օդանավակայանի շենք-շինությունները՝ մասնավոր սեփականություն

Ջերմուկում օդանավակայան կա դեռ 1950-ականների երկրորդ կեսից: Այն գտնվում է Երեւան-Ջերմուկ ճանապարհի հարեւանությամբ՝ Արփա գետի ձախ ափին:

Խորհրդային տարիներին դեպի առողջարանային այս քաղաք թռիչքներ էին կատարում տարբեր տիպի ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Ընդ որում՝ սա Հայաստանի ամենաբարձր օդանավակայանն է (գտնվում է ծովի մակարդակից 2070 մ բարձրության վրա):

1990-ականներից այս կողմ Ջերմուկի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվում: Անկախությունից հետո օդանավակայանը գտնվում էր ««Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական ՓԲԸ-ի հաշվեկշռում, սակայն 1999-ին Վազգեն Սարգսյանի կառավարությունը որոշել էր օդանավակայանի գույքն առանձնացնել ՓԲԸ-ից ու սեփականության իրավունքով անհատույց հանձնել Ջերմուկ համայնքին: Վերջինս էլ իր հերթին 2002 թ. օդանավակայանի շենք-շինությունները վաճառել է օդանավակայանի նախկին պետ Մելսիկ Առաքելյանին:

Օդանավակայանի երկհարկանի շենքը, որի կազմում են նախկին սպասասրահը, կարգավարական կետը, տոմսարկղը, աշխատակիցների սենյակները, այժմ համարվում է առանձնատուն եւ պատկանում է Մ. Առաքելյանին: Վերջինս ձեռք է բերել նաեւ շենքին կից 1,5 հա հողամաս:

Օդանավակայանի մնացած հողը (ըստ Կառավարության որոշման՝ 51,6 հա) համարվում է պետական սեփականություն:

Նոր օդանավակայանի ծրագիրն ու տարածքի փնտրտուքը

2008-ի սեպտեմբերին Տիգրան Սարգսյանի կառավարությունը Ջերմուկը հայտարարեց զբոսաշրջային կենտրոն: Գործադիրի որոշման մեջ նշվում էր, որ մինչեւ 2012 թ. Ջերմուկը պետք է դառնա տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն, քաղաքը պետք է զարգանա որպես առողջարանային եւ ձմեռային տուրիզմի կենտրոն, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական, ինչպես նաեւ միջազգային մանկապատանեկան ու երիտասարդկան ճամբարատեղի, մշակութային տուրիզմի կենտրոն: Կառավարությունը նախատեսում էր, որ տարեկան Ջերմուկ է այցելելու 100 հազ. զբոսաշրջիկ, իսկ տուրիզմից տարեկան ստացվելու է 100 մլն դոլարի եկամուտ ու ստեղծվելու է 4000 լրացուցիչ աշխատատեղ: Ջերմուկի զարգացման հավակնոտ ծրագրի գերակա խնդիրները իրականություն դարձնելու համար նախանշվել էին մի շարք միջոցառումներ, որոնցից մեկն էլ այստեղ ուղղաթիռների եւ թեթեւ ինքնաթիռների համար նախատեսված օդանավակայան ունենալն ու համապատասխան երթուղիների կազմակերպումն էր:

Մինչեւ այս որոշման կայացումը՝ 2008-ի հուլիսին, Կառավարությունը սահմանել էր այդ տարվա գերակա խնդիրների ցանկը, որոնց թվում նաեւ փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգի ընդունումն էր: Դրա վրա հիմնվելով՝ ավելի ուշ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ, ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե, ՔԱԿ) համապատասխան հայեցակարգ էր մշակել: Դրանում ասվում էր, որ ուսումնասիրվել են մեր երկրի մի շարք օդանավակայանների, այդ թվում՝ Ջերմուկի օդանավակայանի վերագործարկման հնարավորությունները:

ՔԱԳՎ-ն Ջերմուկում փոքր ավիացիայի զարգացումը դիտարկել էր տուրիզմի տեսանկյունից, ինչը տրամաբանական էր եւ բխում էր Կառավարության վերոնշյալ որոշումից. «Նկատի ունենալով ՀՀ կառավարության ծրագիրը՝ ուղղված Ջերմուկ քաղաքի զարգացմանը, ակնհայտ է, որ հանգստի եւ առողջապահության ժամանակակից կենտրոնը պետք է ապահովված լինի համապատասխան ենթակառուցվածքներով: Հաշվի առնելով շրջանի ռելիեֆային պայմանները, ինչպես նաեւ նախկին «Ջերմուկ» օդանավակայանի շահագործման փորձը (թռիչքների իրականացման տեսանկյունից օդանավակայանը համարվում էր բարդ օդանավակայան) Ջերմուկ քաղաքի օդային հաղորդակցության զարգացման նպատակով՝ առանձնացված տարածքներում կարելի է կառուցել ե՛ւ նոր օդանավակայան, ե՛ւ նոր ուղղաթիռահրապարակ»:

Այսպիսով՝ 2008-ին ՀՀ կառավարության մակարդակով քննարկվում էր Ջերմուկում նոր օդանավակայան ունենալու հարցը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ ««Մեզ պե՞տք էր Շուշին» և «Մեզ պե՞տք էր Ցեղասպանության ճանաչումը» ճանաչվել են քույր արտահայտություններ։ Այս տեմպով մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է Հայաստանի Հանրապետությունը» հարցը հանրային դիսկուրս...

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով. Ոսկանյան

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով. Ոսկանյան

Իրանագետ, հասարակական գործիչ Վարդան Ոսկանյանը գրել է. «Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։ Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում...

Լանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

Լանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Լանջազատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից երկուսը...

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի...

Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 103...