Ադրբեջանում արդեն իսկ ամրագրվել է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը․ Վարդան Ոսկանյան

6 Դեկտեմբերի, 2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի և դրա բազմաթիվ պետական և ոչ պետական կառուցակարգերի կողմից առաջ մղվող, այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը, արդեն այնքան է ենթարկվել ինստիտուցիոնալացման, որ պատկերավոր ասած՝ «5 րոպե պակաս» նախապայման է Հայաստանի հետ հարաբերություններում։

Այս արմատապես կեղծ, շինծու և ագրեսիվ խոսույթն արհեստածին Ադրբեջանում արդեն իսկ ամրագրվել է քաղաքական, խորհրդանշական, կազմակերպական, իրավական, քարոզչական և ակադեմիական ոլորտներում։

Դրա, իբր, «խաղաղ» իրականացման («ոչ թե տանկերով, այլ մեքենաներով») մասին նաև հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի մակարդակով կրկնվող բարբաջանքը «խորամանկ» ծխածածկույթ է՝ թաքցնելու Հայաստանի դեմ հենց այժմ իսկ տարվող հիբրիդային պատերազմի այս բաղադրիչի ողջ վտանգավորությունը, քանի որ այս պահին թե՛ արհեստածին Ադրբեջանի ներքին և թե՛ միջազգային իրավիճակը թույլ չեն տալիս այն փոխադրել տաք պատերազմի փուլ, որը Բաքվի բռնապետի համար կլինի անկանխատեսելի հետևանքներով արկածախնդրություն»։

Նմանատիպ նյութեր

Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ «դատավարությունը»

Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ «դատավարությունը»

Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ անցկացվող հերթական «դատավարությունը», որի ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սահակյանը հայտարարել է, որ համաձայն չէ իրեն...

«Ի դեպ»․ Փաշինյա՞նն ընդդեմ ժողովրդի, թե՞ ժողովուրդն ընդդեմ Փաշինյանի

«Ի դեպ»․ Փաշինյա՞նն ընդդեմ ժողովրդի, թե՞ ժողովուրդն ընդդեմ Փաշինյանի

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նրան կրկին հասցնելու են դատարան։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքացին հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ կապված նրա հայտարարության հետ, թե «ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը՝...

«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին. կան վիրավորներ

«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 59 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին։ Shamshyan.com-ի...

Փաշինյանին էլի դատի են տվել․ «Կարճ ասած»

  Օրերս տեղեկացանք, որ քաղաքացիները դատի են տվել Նիկոլ Փաշինյանին՝ նրա որոշ հայտարարություններ համարելով զրպարտիչ, վիրավորական։ Քիչ չեն դեպքերը աշխարհում, երբ ղեկավարի էմոցիոնալ կամ սուր...

Նախկին երեք նախագահների օրոք ՀՀ-ն արևմտյան երկրների և ՌԴ-ի միջև մանրադրամի դեր չէր կատարում․ Երվանդ Բոզոյան

«Նախկին երեք նախագահների ժամանակահատվածում Հայաստանը արևմտյան երկրների և ՌԴ-ի միջև մանրադրամի դեր չէր կատարում»,- Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջին ասուլիսի ժամանակ...