Այսօրվա տնտեսական աճը փուչիկ է, շատ նեղ շրջանակներ են այդ աճից օգտվում․ Ռոբերտ Քոչարյան

6 Դեկտեմբերի, 2025

Ես չեմ պատկերացնում, օրինակ, յոթ կամ ութ տոկոսանոց տնտեսական աճ, որը չպետք է զուգորդվի աղքատության առնվազն երեք տոկոսանոց անկման հետ։ Այս մասին աջակիցների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իմ փորձը ինձ դա է հուշում։ Իմ ժամանակ մենք միջին տնտեսական աճը ունեցել ենք 10,5% տարեկան, 10 տարվա ընթացքում, և 10 տարվա ընթացքում աղքատությունը 56%-ից իջել է մինչև 25%: Իսկ տնտեսական աճը զուգորդվում է աղքատության նվազման հետ: Եթե դա չի զուգորդվում, ուրեմն տնտեսական աճը կամ նկարած է, կամ այդ աճի բարիքներից օգտվում են շատ նեղ շրջանակներ: Հիմա էլ այդ հնարավորությունը կա մտնել կրիպտավալուտայի մեջ և ուղղակի հետքերը կորցնել: 

Այսօրվա տնտեսական աճը յուրահատուկ է նաև նրանով, որ սպեկուլատիվ բնույթ է կրում: Նայեք, մեր մոտ հանկարծ առաջին հարկատուն դառել է մի ընկերություն, որը հեռախոսներ է վաճառում: Եթե ուղղակի թվերը նայեք, ստացվելու է, որ Հայաստանում ամբողջ բնակչությունը՝ ներառյալ նորածիններին, տարեկան հինգ հատ հեռախոս են փոխում։ 

Այս տնտեսական աճը իհարկե չի կարող աղքատության նվազման էֆեկտը ունենալ։ Ինքը փուչիկ աճ է, շատ նեղ շրջանակներ են այդ աճից օգտվում: Հիմա մեթոդաբանությունն են փոխել, աղքատությունը իբրև նվազել է, չի նվազել, ասեմ 10 տարում 56%-ից աղքատությունը հասցրել ենք 25-ի, հիմա մոտ ութ տարում աղքատությունը ոնց ընդունել են այդպիսինն էլ մնացել է: 

Սա նշանակում է նաև ներառական լինելու հանգամանքի բացակայությունը: Իմիջիայլոց դա այն բառն է, որը այս իշխանությունը առաջին տարիներին ամեն շաբաթ մի 100 անգամ ասում էր։ Չկա։ Երբ դու ունենում ես իրական տնտեսական աճ, դու պարտքային բեռը չես մեծացնում։ 1 միլիարդ ամեն տարի պարտք է ավելացնում Հայաստանի Հանրապետությունը։ Ինչի՞ համար։ Ես որ ընդունել եմ իշխանությունը, պարտքը եղել է մեր համախառն ներքին արդյունքի 46%-ը։ Ես հանձնել եմ իշխանությունը մոտ 13-15% էր, կարող է թվերում մի քիչ սխալվեմ։ Հիմա սրանք ընդունել են պարտքը վեց ու քանի միլիարդ դոլար, հիմա ընդհանուր պարտքը դառել է մոտ 14 միլիարդ։ Նույնիսկ եթե միայն այդ տարեկան այդ միլիարդը արդյունավետ դնեին տնտեսության մեջ, տնտեսական աճը ավելի մեծ պիտի լիներ, ուրեմն այդ գումարները ուղղակի մսխվում են, կամ նկարում են։ Բայց պարտքը չեն նկարում, պարտքը իրական պարտք է, մնացած թվերը նկարում են՝ ինչ-որ ձևի արդարանալու համար», — ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բողոքներ ստանալ «Էլդրայվ» ընկերության գործունեությունից։ Քաղաքացիները պնդում են, որ էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար վճարել են մեքենաների արժեքի 10 տոկոսը, սակայն արդեն 2-3 ամիս է՝ սպասում են իրենց...

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք հետաքրքրվել էինք, թե այս տարի Անկախության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության քանի աշխատակից ինչ պարգեւավճար է ստացել։ ՆԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ դրամական պարգեւատրում է ստացել 48...

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և...

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է արարողակարգի պետ Գագիկ Վանոյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշում է կայացրել՝ իր արարողակարգի...

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ «Հրապարակ»

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը հոկտեմբերի 12-ին ծնված երեխան 4 օր անց՝ հոկտեմբերի 16-ին մահացել է։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին․ «Երեխան ծնվել է հղիության 26-րդ շաբաթում:...