Կալանավորված Սրբազան հայրերը վստահ են՝ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման. պատգամավոր

5 Դեկտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոպատգամավոր Արգիշտի Գևորգյանի հետ ԱԱԾ մեկուսարանում տեսակցել է կալանավորված Սրբազաններ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․

«Ցավոք, տեսակցությունները փակ են նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ:

Սրբազան հայրերը հետևելով վերջին շրջանում կատարվող իրադարձություններին՝ շարունակում են վստահ լինել, որ մեր ինքնության, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման:

Վարչակարգի պարագլուխն անցնելով բոլոր սահմանները և վերազանցելով իր լիազորությունները՝ հիմա էլ ԱԱԾ-ի միջոցով է փորձում ստիպել հոգևորականներին, որպեսզի Պատարագի ժամանակ զեղչեն Վեհափառի անունը:

Այսպիսի ճղճիմ և հակաօրինական քայլերը բնորոշ են լեգիտիմությունն ու հանրային վստահությունը կորցրած, այլևս միայն ուժային կառույցներին ապավինող ռեժիմներին:

Նշեմ նաև, որ Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, դատարանը քննարկելու է Բագրատ Սրբազանի մասնակցության և խափանման միջոցի փոփոխման հարցը»:

 

Նմանատիպ նյութեր

Վահագն Խաչատուրյանը Կատար է մեկնել

Վահագն Խաչատուրյանը Կատար է մեկնել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ ցավակցելու և նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու...

«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո»

«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանի երեխաների մոր՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն այս տարի արդեն ստացել է 115 միլիոն դրամի նվիրատվություն։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նվիրատուների ցանկը, և բավականին հետաքրքիր պատկեր է բացահայտվել։ Այսպես՝ 70 մլն դրամը փոխանցվել...

Շան պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. Շամշյան

Շան պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. Շամշյան

Հուլիսի 12-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության...

Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է կառավարության հրաժարականը. BBC

Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է կառավարության հրաժարականը. BBC

Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկությամբ ընդունել է Յուլիա Սվիրիդենկոյի գլխավորած կառավարության հրաժարականը։ Որոշմանը կողմ է քվեարկել 258 պատգամավոր, դեմ՝ 1-ը։ Հայտանում է BBC-ին: Կիրակի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ առաջիկայում երկրում...