Արամ Ա-ն կմեկնի Կիպրոս

5 Դեկտեմբերի, 2025

Արամ Ա Վեհափառ Հայրապետը կմեկնի Կիպրոս․ 

«Այսօր` Ուրբաթ, 5 Դեկտեմբեր 2025-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պիտի մեկնի Կիպրոս` ընդառաջելով Կիպրոսի Հայոց Թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տէր Կոմիտաս Արքեպիսկոպոս Օհանեանի եւ Ազգային իշխանութեան հրաւէրին։

Նորին Սրբութեան պատուիրակութեան մաս կը կազմեն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային կեդրոնական վարչութեան Քաղաքական ժողովի համա-ատենապետներ Ստեփան Տէր Պետրոսեան ու Գրիգոր Մահսերեճեան, Կաթողիկոսարանի դիւանապետ Գերաշնորհ Տէր Տաճատ Եպիսկոպոս Աշըգեան, Կաթողիկոսարանի Տեղեկատուական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տէր Յովակիմ Վարդապետ Բանճարճեան եւ Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական ու միջ-կրօնական յարաբերութեանց բաժանմունքի պատասխանատուներէն եւ Նորին Սրբութեան գաւազանակիր Հոգեշնորհ Տէր Սարգիս Վարդապետ Աբրահամեան։ 

Վեհափառ Հայրապետին եռօրեայ այցելութիւնը Կիպրոսի հայոց թեմ պիտի ներառէ հայրապետական պատգամ, հանդիպումներ՝ Կիպրոսի նախագահին, Կիպրոսի յոյն եկեղեցւոյ պետին եւ Ազգային իշխանութեանց մարմիններուն հետ, ինչպէս նաեւ՝ Նորին Սրբութեան հայրապետական գահակալութեան 30-ամեակի նշում»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մոսկվայում առավել քան արմատական են տրամադրված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նա դեկտեմբերին 3 այց է կատարելու Մոսկվա` մասնակցելու ԵԱՏՄ միջոցառումներին՝ վարչապետական, նախագահական ֆորմատներով, ինչպես նաեւ՝ ՌԴ ղեկավարության հետ երկկողմ քննարկման։...

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ անհամբերությամբ...

Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»

Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սպասվող ՏԻՄ ընտրություններում ամենաինտրիգային համայնքներից մեկը Սևանն է, որտեղ երեք թեկնածուների պայքարն աստիճանաբար վերածվում է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի դեմ համատեղ հակաքարոզչության։ Եվ ՔՊ-ն, և Վահրամ Գևորգյանը ունեն մեկ...

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Փաստ»

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չինական Շենժեն քաղաքն այս օրերին դառնում է համաշխարհային պատմության վճռորոշ հասցե. այնտեղ սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումները: Միջազգային մամուլը Շենժենն արդեն իսկ...

Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»

Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Բաղրամյան պողոտայում 29-ամյա Էրիկ Կակոյանին դանակահարած երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 17։33-ին ահազանգ էր ստացվել Բաղրամյան պողոտայում...