Եթե սա է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը, ուրեմն ես դիկտատուրայի կողմնակից եմ. Հովհաննես Ավետիսյան

5 Դեկտեմբերի, 2025

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Ըստ #nիkոլ-ի՝ Հայ առաքելական եկեղեցու մի արքեպիսկոպոս տեռորիստ է, մյուսը տեռորի և իշխանազավթման քարոզիչ, այն մյուսը թմրանյութեր իրացնող, դե Վեհափառը ընդհանրապես սեռաքաղց է, ընդդիմադիր պատգամավորները բոլորը արտաքին ուժերի ազդեցության գործակալ են, ոչ պառլամենտական ընդդիմությունից, օրինակ ես, զենքերի առուվաճառքով եմ տուն պահում, այս վերջերս էլ արդարադատություն իրականացնողներին էի փորձում խոչընդոտել, որ արդարադատության իրենց վեհ առաքելությունը իրացնեն, դե մնացյալ ընդդիմադիր հայերն էլ ծայրահեղական անասուններ են:
Ու այս նկարագրածս գժանոցը արի ու տես դարձել է մեր ներկայի մեղմ նկարագիրը և արևմտյան զարգացած կոչվող պետությունները սա համարում են ժողովրդավարություն:
Գրողը ձեզ տանի բոլորիդ, եթե սա է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը, ուրեմն ես դիկտատուրայի կողմնակից եմ:

Նմանատիպ նյութեր

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մանրամասներ չի ներկայացնում Տավուշում հայտնված ադրբեջանցու դեպքից։ «Այն տեղեկատվությունը, որը հայտնել է ԱԱԾ-ն, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- Aysor.am-ի փոխանցմամբ ասել է  նա։ Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն...

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...