Սա Հայաստանում միահեծան անսահմանափակ բռնակալության հաստատման փորձ է․ Արթուր Խաչատրյան 

5 Դեկտեմբերի, 2025

«Սա խայտառակություն է, սա Հայաստանում միահեծան անսահմանափակ բռնակալության հաստատման փորձ է, ընդ որում՝ ամենացինիկ բռնակալության հաստատման փորձը»,- խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորմանը։

Նրա գնահատմամբ, Արշակ Սրբազանին  ներկայացված մեղադրանքը ծաղր է մարդկային բանականության նկատմամբ, ծաղր է սեփական ժողովրդի  նկատմամբ։

«Արշակ Սրբազանին փորձեցին վարկաբեկել, չստացվեց, Արշակ Սրբազանն ամուր է, պինդ է, Վեհափառի թիկունքին է  կանգնած, Վեհափառը կանգնած է  Արշակ Սրբազանի թիկունքին։ Եվ ահա ծնվում է  մի խայտառակ, զավեշտալի մեղադրանք։ Ներողություն եմ խնդրում այս արտահայատությանս համար, բայց «ջեբը պլան գցելը» այլ հաստատություններին հատուկ գործընթաց է, հատուկ ոճ»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված Փաշինյանի հրապարակած փաստաթղթերին, նա նշեց, որ փաթեթը կիսատ էր, էական թղթեր չկային, որոնք բանակցային գործընթացի ամբողջականությունը կապահովեին։

«Զավեշտը վերաբերում էր Քի Վեստի փաստաթղթին, փոխարենը տպում են ինչ-որ թղթի կտոր, բառակույտ, որը իբրև թե Փաշինյանին փոխանցել էր Լևոն Տեր-Պերոսյանի նախընտրական շտաբը 2008 թվականին։ Օրիգինալ չկա, ընդամենը հավաքած տեքստ է։

Քի Վեսթի համաձայնագրով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում այն տարածքները, որոնք հայկական տարածքների վերահսկողության ներքո էին,  անցնում էին հայկական կողմի  ինքնիշխանությանը, Ադրբեջանը որևէ պահանջ չէր ներկայացնում։ Լաչինի միջանցքն ունենում էր նույն կարգավիճակը, ինչ Լեռնային Ղարաբաղը, այսինքն Հայաստանի մաս էր կազմում, ապաշրջափակում էին բոլոր կապուղիները։ Փոխարենը Հայաստանն Ադրբեջանին էր տրամադրում միջանցք անխոչընդոտ, այստեղ գոնե այդ մասին անկեղծորեն նշվում է։ Այդ միջանցքի օդային տարածքը, տակի հողը հայկական էր, այսինքն Ադրբեջանին անցնում էր որոշակի հաստատությամբ ասֆալտ։ Սա էր իրականությունը»,- ասաց նա։

 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը. Օվերչուկ

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այսպես է նա պատասխանել...

Ո՞վ այլևս չի ստանա թաղման նպաստ․ կառավարությունը փոխում է գործող կարգը

«Շրջանառվում է նախագծերի փաթեթ: Առանցքային այդ փաթեթում «Պետական նպաստների մասին» օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը։ Ի՞նչ է վերանայվում։ Բնականաբար, առաջինը վերանայվում է շահառուների շրջանակը։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիա․ Ադրբեջանցու վերաբերյալ պահանջներ՝ ԱԱԾ-ին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց։ Պահանջում են կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած ադրբեջանցի հանցագործին։ Նրան չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում...

Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ գնա. Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել

Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ գնա. Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ արդյոք երկիրը կկարողանա՞ իր կոնյակը, բանջարեղենն ու մրգերը վաճառել Եվրամիության շուկայում։ Գրում է Ռիա Նովոստին: «Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ինչո՞ւ ես շտապում։ Հստակ որոշե՞լ ես, թե ուր են...

Խայտառակ միջադեպ․ ադրբեջանցիները երեխաներին պատանդ էին վերցրել, մայրը՝ նրանց փրկելիս, կորցրել իր երեք մատները. Տիգրան Քոչարյան

Խայտառակ միջադեպ․ ադրբեջանցիները երեխաներին պատանդ էին վերցրել, մայրը՝ նրանց փրկելիս, կորցրել իր երեք մատները. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Փաստորեն խայտառակ միջադեպ էր երեկ, ադրբեջանցին երեխեքը պատանդ էր վերցրել , մայրը ռուկոպաշնի էր մտել երեխեքը փրկելու համար, վիրավորում է ստացել ու երեք մատ կորցրել։ Առնվազն 4 անմեղ զոհ կարող էինք ունենալ։ Ու չասես, գյուղապետ,...