Կորցրել եմ որդուս, կորցրել եմ Արցախը և հիմա կորցնում ենք մեր քրիստոնեությունը, մեր կրոնը․ Աստղիկ Գալեյան

5 Դեկտեմբերի, 2025

 

Հայաստանի Հանրապետությունում քաոս է, քաոս բոլոր առումներով։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

«Աշխարհում չկա էսպիսի մի երկիր, որը կոնկրետ կենտրոնացած լինի հոգևորականների վրա՝ ոտնատակ տալով ամեն մի սրբություն, կրոնը, որ ամբողջ երկրով մեկ բոլոր ազգերը պաշտել են իրենց կրոնը, հիմա տեսնում ենք մի անհավանական բան, որ այս իշխանություն կոչվածը ոտնատակ է տալիս անգամ կրոնը: Ցավալի երևույթ է սա մեր ազգի համար, որովհետև կատարվողը հոգեբանորեն ազդում է յուրաքանչյուրիս վրա։ Կոնկրետ ես այս հոգեվիճակի մեջ կորցրել եմ իմ որդուն, կորցրել եմ Արցախը և հիմա կորցնում ենք մեր քրիստոնեությունը, մեր կրոնը։ Նորմալ հայի համար սա աննորմալ երևույթ է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում

Մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում

Սեպտեմբերի 28-ին մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ...

Եղոյան Արմանը մի օր արմատախիլ է անելու Դաշնակցությունը, մյուս օրը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին․ Գեղամ Մանուկյան

  «Ճիշտն ասած, նախորդ ելույթից հետո բարիք դժվար է խոսել, բայց փորձեմ։ Ասեմ անկեղծ՝ ժամը 12-ին պետք է լինեմ Պռոշյանի զորաց պանթեոնում։ Այսօր լրանում է 44-օրյա պատերազմում Դաշնակցության կամավորական վաշտերի կողմից Վարագնաթաղի ազատագրման...

Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն կարող են ոչնչացվել Իրանի հետ հակամարտության ընթացքում. Թրամփ

Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն կարող են ոչնչացվել Իրանի հետ հակամարտության ընթացքում. Թրամփ

Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն կարող են ոչնչացվել Իրանի հետ հակամարտության ընթացքում։ Ինչպես հաղորդում է «CBS» հեռուստաալիքը՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուզում եմ տեսնել հոյակապ հաղթանակ, դուք ուզում եք տեսնել հոյակապ հաղթանակ, որովհետև դա...

Ողորմի ձեր բարեկրթությունը․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին 

«Այսօր օրակարգում երկու հարց է, որոնցից մեկը վերաբերում է մեր Սուրբ Առաքելական Եկեղեցուն։ Եվ իրենք՝ Շաքիի դեպքերը շեղելու համար, որ մեր սահմանները սարքել են «պրախադնոյ դվոր», դրա փոխարեն եկել՝ կեղծ օրակարգով ուզում են սնել բոլորին։ Ձեր ՊՊԾ...

Սադրանքը դա եկեղեցու թեման ներս բերելն է, որ ահաբեկչի թեման փակեն․ Վաղինակ Վարդանով

  «Նրանց սադրանքը դա եկեղեցու թեման ներս բերելն է, երբ որ մեր սահմանը անխոչընդոտ, զենքով հատել է մի թուրք ահաբեկիչ։ Ինքը զինվորական չի, ինքը ահաբեկիչ է։ Երբ որ եկել է, մտել է մեր տուն ու մեր հայրենակիցներից մեկին այնպիսի վնասվածք է...