Ներկայիս վարչախումը պարզապես առաջնորդվում է այն սկզբունքով, որ անձը կա, հոդված կստեղծենք. Սերգեյ Հարությունյան

5 Դեկտեմբերի, 2025

«Որևէ կոնկրետ ցուցմունք չկա  Արշակ Սրբազանի վերաբերյալ։ Ներկայիս  վարչախումը պարզապես առաջնորդվում է  այն սկզբունքով, որ անձը կա, հոդված կստեղծենք»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ դատարանում այս պահին ընթանում է  Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատավորն է՝ Մասիս Մելքոնյանը։

Հարությունյանը նշեց, որ այս ամենին չպետք է վերաբերել որպես փաստեր, իրավաբանություն, այլ եկեղեցու դեմ արշավի շարունակություն. «Երեք Սրբազանները կալանավայրում են, փորձում են չորրորդ Սրբազանին էլ տանել»։

Նա ընգդծեց, որ ներկայիս վարչախմբի օրերին ամեն ինչ հնարավոր է, այս իրավապահ համակարգից ամեն ինչ սպասելի է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Սննկացում, ռեկետ, աղքատացում․ Ինքնիշխանությունը՝ ըստ Նիկոլի․ «Կարճ ասած»

Բողոքի ակցիա էին անում «Արարատ ցեմենտի» աշխատողները՝ գործարանը բացելու պահանջով․ վարկեր ունեն, պարտքեր ունեն, ընտանիք են պահում։ Զուտ Փաշինյանի կապրիզների պատճառով փակել են բիզնեսներ, տասնյակ հազարավոր անձինք մնացղել անգործ։...

Ես հպարտ եմ, որ պաշտպանել եմ Եկեղեցուն. Սամվել Կարապետյան

Ես հպարտ եմ, որ պաշտպանել եմ Եկեղեցուն. Սամվել Կարապետյան

13 ամիս առաջ ինձ առաջադրվեց 3 մեղադրանք. Մեկը «մեր ձևով» եկեղեցուն պաշտպանելու  համար, որի համար ես հպարտ եմ, և երկու մեղադրանք, որոնք ես համարում եմ քննիչների և դատախազի կողմից իրավունքի հանդեպ խուլիգանություն։ Այս մաիսն, այսօր՝ հուլիսի 9–ին, դատարանի դահլիճում...

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացում

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացում

Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել...

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին, մաղթում Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատում, իսկ նրա ընտանիքին` ուժ, տոկունություն և համբերություն։ Այս մասին հայտարարություն է տարածել...