Պարզ է, որ զինծառայության ժամկետի կրճատման նախաձեռնության հիմքում նաև 2026 թվականի ընտրությունն է. Հակոբ Բադալյան

4 Դեկտեմբերի, 2025

Պրոֆեսիոնալ բանակի ձեւավորման միտված շեշտադրումը հիմնականն է, որ ընկած է այս նախագծի հիմքում, ասում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով զինծառայության ժամկետը վեց ամսով կրճատելու՝ այսինքն 1,5 տարի դարձնելու նախագծի մասին: Նախագիծը քննարկվում է խորհրդարանում: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Սա, ըստ ամենայնի, նման է աջ ձեռքով ձախ ականջը քորելուն, մեղմ ասած:

Ես միանգամայն կողմնակից եմ, որ Հայաստանը զինված ուժերում ընդլայնի պրոֆեսիոնալ բաղադրիչը, զինուժի թվաքանակում ավելի ու ավելի մեծացնի պրոֆեսիոնալ սեգմենտի տեսակարար կշիռը:

Բայց, տրամաբանությունը հուշում է, որ զինված ուժերի ժամկետային ծառայության ժամանակահատվածի կրճատումը պետք է լինի ոչ թե առաջին քայլերից մեկը, այլ՝ վերջիններից մեկը, երբ արդեն կլինի պրոֆեսիոնալ սեգմենտի այնպիսի վիճակագրություն եւ ծավալ, որի պարագայում համարժեք կլինեն այդ վիճակագրությունն ու ժամկետի կրճատման հետեւանքով թվակազմի կրճատման ծավալը:

Օրինակ, պայմանական՝ զինծառայության ժամկետի կրճատումը վեց ամսով, անխուսափելիորեն բերելու է թվակազմի քառորդի կրճատման, աստիճանաբար, առնվազն երկու տարի անց: Հարց է առաջանում, երկու տարի անց, Հայաստանն ունենալու՞ է պրոֆեսիոնալ զինուժի այնպիսի թվաքանակ, որը փաստորեն կլրացնի այդ կրճատված թիվը:

Մեծ հավանականությամբ՝ ոչ, որովհետեւ մեղմ ասած միամիտ է մտածել, թե օրինակ «մարտունակ բանակ» արտահայտությունից զգուշացող կառավարությունը պետք է ստեղծի մարտունակ պրոֆեսիոնալ բանակ:

Հետեւաբար պարզ է, որ զինծառայության ժամկետի կրճատման նախաձեռնության հիմքում կամ 2026 թվականի ընտրությունն է՝ նվազագույնը, կամ դրան զուգահեռ նաեւ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի որեւէ նոր պայման, կապված զինուժի թվակազմի հետ:
«Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն: Սա մեր պայմանն է, և ով ինչպես ուզում է, թող այնպես էլ ընկալի: Ես իմ խոսքն եմ ասում, և նրանք, ովքեր կանգնած են իրենց թիկունքում, գիտեն նաև, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, ապա նաև այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում»: Սա Իլհամ Ալիեւի հայտարարությունն է հունվարի 8-ին, ադրբեջանական մամուլին տված հարցազրույցի ընթացքում:

Դրանից առաջ էլ, Ալիեւը մեկ անգամ չէ, որ խոսել է Հայաստանի «ապառազմականացման» մասին:

Եվ այդ ֆոնին, երբ Հայաստանի դե ֆակտո թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է, որ պետք է այլեւս օգտագործել ոչ թե «մարտունակ բանակ», այլ պաշտպանունակ բանակ արտահայտությունը, մեղմ ասած առաջանում են կասկածի հիմքեր, որ զինված ուժերի թվաքանակի կրճատումն այլ բան չէ, քան «խաղաղությունը խնամելու» Հայաստանի պարտավորությունների շարքում եղած հանգամանք»:

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...