Սա պետություն է, որտեղ ավտոկրատը կարող է անել ամեն ինչ և չպատժվել, որտեղ հիմնական մրցակիցներին մեկուսացնում է, հռչակում հակապետական, դավաճան, թալանչի․ քաղաքագետ

4 Դեկտեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում կա միանձնյա իշխանություն։ Կոնկրետ անձի շուրջ և կոնկրետ անձի կամքով ձևավորված իշխանությունը Հայաստանը վերածել է «ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ անցման» պետության։

Սրա համար կան բազմաթիվ գործոններ՝ պարտված պատերազմ, իշխանության հեղինակազրկում, սոցիալական և տնտեսական նախաճգնաժամային վիճակ, քաղաքական մշակույթի բացակայություն, հանրային վերահսկողության բացակայություն (ի դեպ, հանրային վերահսկողության իսնտիտուտներից մեկն էլ Հանրային խորհուրդն է, որը սովորական կառավարության մի կցորդ մարմին է, առանց խորքային բովանդակության և հանրային վստահության), քաղաքացիական հասարակության դեֆորմացիա (երբ քաղաքացիական հասարակության ինստիտուտը յուրացվում է իշխանության կողմից և դրա ներկայացուցիչները նշանակովի են, կտրված հասարակությունից և սերտաճած պետությանը՝ Բաքվի քարոզչական հնարաքները ՀՀ բերած կեղծ քաղհասարակության ներկայացուցիչները վկա)։

Այսպիսով՝ Հայաստանն այսօր ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ անցման փուլում գտնվող պետություն է, որտեղ կա ավտոկրատը, ով կարող է անել ամեն ինչ և չպատժվել, սակայն սեփական հայեցողությամբ պատժել կամ չպատժել այլոց։ Իսկ որ ամենից կարևորն է՝ հիմնական մրցակիցներին մեկուսացնում է, հռչակում հակապետական, դավաճան, թալանչի․․․ այս բոլորը ավտորիտաիզմին բնորոշ երևույթներ են։

Ուստի՝ Հայաստանը ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ անցման փուլում գտնվող պետություն է»։

Նմանատիպ նյութեր

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Գրուշկոն զգուշացրել է Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերի մասին

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի...