Վեհափառը Սուրբ Եկեղեցու օրինական, կանոնական և լիիրավ գահակալն է. Հունահայոց թեմի առաջնորդ

4 Դեկտեմբերի, 2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական, կանոնական և լիիրավ գահակալն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱԵ Հունահայոց թեմի առաջնորդ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանը։

«Այս իրողությունը հաստատված է մեր Եկեղեցու այն ավանդությամբ, որ «Աստված խառնաշփոթության հեղինակը չէ, այլ խաղաղության» (Ա Կորնթ. 14։33)։

Վերջին օրերին հասարակական դաշտում շրջանառվող տարատեսակ կարծիքներն ու մեղադրանքները՝ հիմնված ոչ ամբողջական տեղեկությունների կամ սոցիալական միջավայրում տարածվող չստուգված խոսքերի վրա, չեն կարող և չեն լիազորում որևէ մեկին կասկածի տակ դնել Հայ Եկեղեցու հայրապետի իշխանության օրինականությունը։ Հայրապետի հասցեին հնչող դատողությունները, երբ հիմնված են ոչ թե փաստերի և եկեղեցական կարգի, այլ հուզական արձագանքների ու օրվա տրամադրությունների վրա, չեն կարող համարվել լուրջ գնահատում։ Այդպիսի ծանր հետևություններ անելն առնվազն միամտություն է, քանզի գրված է․ «Անհիմն խոսքը դատաստան պիտի բերի իր բերանին» (Առ. 18։7)։

Մեր Սուրբ Եկեղեցու կանոնները հստակ են․ Կաթողիկոսական հանգամանքին առնչվող ցանկացած հարց կարող է քննվել միայն այն մարմինների կողմից, որոնք սահմանված են մեր եկեղեցական օրենքներով, և միայն այն ընթացակարգով, որը մեզ փոխանցված է սուրբ ավանդությամբ։ Որտեղ որ չի գործում կանոնը, այնտեղ «յուրաքանչյուրն անում է այն, ինչ իրեն ճիշտ է թվում» (Դատ. 21։25), իսկ դա երբեք չի կարող լինել Եկեղեցու ճանապարհը։ Դրան հակառակ՝ հրապարակային անկշիռ խոսքը կամ չփաստարկված մեղադրանքները ոչ մի կանոնական հետևանք չեն կարող ունենալ, բայց կարող են մեծ վնաս հասցնել մեր Եկեղեցու միասնությանը, հավատացյալների վստահությանը և մեր հոգևոր տունը պառակտող մթնոլորտ ստեղծել։

Հուշում եմ նաև առաքյալական հորդորը․ «Զերծ մնացեք նրանցից, ովքեր բաժանում և գայթակղություն են առաջ բերում՝ հակառակ այն ուսմունքի, որ ձեզ փոխանցվեց» (Հռոմ. 16։17)։ Այս ամենի պայմաններում առավել կարևոր եմ համարում, որ մեր ժողովուրդը և հոգևորականությունը առաջնորդվեն ոչ թե խոսակցություններով և մեկնություններով, այլ խաղաղությամբ, զսպվածությամբ և Եկեղեցու կանոնական կյանքի հավատարիմ հետևությամբ, ըստ խոսքի՝ «Եվ թող Աստծո խաղաղությունը կառավարի ձեր սրտերում» (Կող. 3։15)։

Միասնությունն ու համերաշխությունը մեր Եկեղեցու ամրությունն են, քանզի «Եկեղեցին մեկ մարմին է և մեկ Հոգի» (Եփես. 4։4)։ Վստահ եմ, որ եղբայրական խորհրդակցության, համբերության և եկեղեցու կանոների պահպանման միջոցով մենք բոլորս միասին կկարողանանք պահպանել մեր Սուրբ Եկեղեցու խաղաղությունը և զորացնել նրա միասնությունը՝ ի փառս Աստծո և ի բարօրություն մեր ժողովրդի,  ու զորացում մեր հայրենի երկրի: Քանզի «խաղաղարարները կկոչվեն Աստծո որդիներ» (Մտթ. 5։9)»։

Նմանատիպ նյութեր

Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր

Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 08։45-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝, վթարի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Առողջապահական համընդհանուր ապահովագրության 6-ամսյակի արդյունքները

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը, նույն հիմնադրամի ֆինանսական և ապահովագրական հատուցումների գծով տնօրեն Հայկ...

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան

«Ս. թ. հուլիսի 19-ին իմ կողմից պաշտոնական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ ՀՀ քաղաքացի, ներկայումս Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ: ՄԻԵԴ-ում հանդես եմ գալու Ռուբեն Վարդանյանի...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի...

Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ հսկայական կոյուղատարից կեղտաջրերը լցվում են մարդկանց այգիներ. կա համաճարակի վտանգ

Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ հսկայական կոյուղատարից կեղտաջրերը լցվում են մարդկանց այգիներ. կա համաճարակի վտանգ

Երկար ու ձիգ տարիներ է՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրի Մաշտոցի փողոցի 100-ից ավելի տների բնակիչներ չեն կարողանում Նոր Հաճնի քաղաքապետից ստանալ հստակ պատասխան, թե քաղաքապետարանն ինչ միջոցներ է ձեռնարկել գարշահոտ ու հակասանիտարական վիճակը...