Թուրքիան բողոք է հայտնել Հունաստանին՝ «վիճելի» տարածքում սահմանային ցանկապատի կառուցման պատճառով

5 Սեպտեմբերի, 2026

Թուրքիան Հունաստանին պաշտոնական դիվանագիտական նոտա է հղել Էվրոս գետի երկայնքով արգելապատնեշի կառուցման պատճառով՝ հայտարարելով, որ ցանկապատի առանձին հատվածներ կառուցվում են թուրքական տարածքում, հաղորդում է հունական Kathimerini թերթը։

Խոսքը վերաբերում է Էվրոսի շրջանի կենտրոնական մասին, որտեղ 35 կիլոմետրանոց ցանկապատի հատվածի կառուցումը սկսվել է 2023 թվականին և ավարտվել 2025-ի սկզբին։ Սակայն մոտ յոթ հատվածներում, որոնց ընդհանուր երկարությունը շուրջ 5 կիլոմետր է, աշխատանքները դադարեցվել են սահմանի անցման շուրջ տարաձայնությունների պատճառով։

Հունական ռազմական քարտեզները վիճելի տարածքները վերագրում են Հունաստանին, մինչդեռ Թուրքիան դրանք համարում է իր տարածքը։ Վեճի պատճառներից մեկը դարձել է Էվրոս գետի հունի փոփոխությունը, որը զգալի հատվածում ծառայում է որպես սահման երկու երկրների միջև։

Լրացուցիչ տարաձայնություններ են առաջացել այն բանից հետո, երբ 2024 թվականին Հունաստանը սկսել է սահմանի վերաբերյալ տվյալները թվային ձևաչափի փոխակերպել։ Մինչև այդ օգտագործվում էին 1926 թվականի անալոգային չափումների վրա հիմնված քարտեզները։ Դիվանագիտական աղբյուրների վկայությամբ, հին և թվային քարտեզների միջև հայտնաբերվել են փոքր անհամապատասխանություններ, որոնք պետք է համաձայնեցնեն երկու երկրների տեխնիկական ծառայությունները։

Մոտ հինգ ամիս առաջ հունական իշխանությունները որոշել են ավարտել վիճելի հատվածներում ցանկապատի կառուցումը՝ առաջնորդվելով հունական քարտեզներով։ Նախկինում քննարկված տեղափոխվող արգելապատնեշի փոխարեն այնտեղ սկսել են տեղադրել մշտական կառույց՝ հիմնակմախքով։

Հենց այս որոշումն էլ դարձել է Անկարայի պաշտոնական բողոքի պատճառը։ Դիվանագիտական նոտան փոխանցվել է Հունաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի կապի կետի միջոցով Կապիտան-Անդրեևո սահմանային անցակետում։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...