Փաստաթղթի փոխարեն Փաշինյանը ներկայացրել է իր ընտանեկան թերթում տպված ինչ որ բառակույտ. Արթուր Խաչատրյան

2 Դեկտեմբերի, 2025

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դե ինչ, փիղը երկնեց և մուկ ծնեց․․․․ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։ Հրապարակած փաստաթղթերը թույլ են տալիս մի քանի եզրակացության գալ։ Իհարկե, ավելի խորը վերլուծությունը և այլ աղբյուրների հետ համեմատությունը լրացուցիչ բացահայտումների կարող է բերել, բայց հիմա առաջնորդվենք «առաջին մոտարկմամբ»։

1. Փակ աչքերով ընտրեք կարգավորման ցանկացած տարբերակ (փաստաթուղթ), որը Փաշինյանը հրապարակել է։ Ցանկացած կարգավորումը շատ ավելի հայանպաստ կլիներ, քան այն ինչի առաջ մեզ կանգնացրեց Փաշինյանը․․․

2. Նույնիսկ այն ինչ հրապարակվել է ապացուցում է, որ Փաշինյանի պնդումները, թե Արցախի կարգավորումը միջազգային հանրությունը դիտարկում էր բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կեղծ են։ Ծանոթացեք 2006-2019 թթ․ ներկայացված առաջարկներին։ 2011 թվականին Կազանում ամբողջական փաստաթուղթ էր ներկայացվել։ Ադրբեջանի կողմից Կազանի տապալումից հետո Արցախի ժողովրդի ազատ և ոչնչով չսահմանափակված ինքնորոշման իրավունքն առկա է «Լավրովի պլանի» բոլոր աշխատանքային փաստաթղթերում։ Հրապարակած փաստաթղթերը հերքում են Փաշինյանի այլ պնդումներ նույնպես, օրինակ՝ միջանկյալ կարգավիճակի առաջարկի զեղջման վերաբերյալ իր հայտարարությունները։

3. Փաթեթը թերի է։ Կարող եմ ներկայացնել 90-ականներին ներկայացված ևս մի քանի առաջարկ` Ժելեզնովոդսկից սկսած մինչև ռուս-ֆիննական համանախագահության կողմից 97-ի ապրիլին ներկայացված համապարփակ առաջարկությունը։ Եթե ավելի խորն ուսումնասիրելու ցանկություն լինի, կարող եմ տրամադրել նաև դեռևս 1988-ին ներկայացված Սախարով-Ստարովոյտովայի կարգավորման առաջարկը։

4. ՄԱԿ ԱԽ բանաձևերի իմաստն ու նպատակը լրիվ այլ են, քան ներկայացնում էր պոստ-պատերազմյան Փաշինյանը։ ՄԱԿ-ն այդ բանաձևերով չի ամրագրել, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ ՄԱԿ ԱԽ առնվազն 874 (1993) և 884 (1993) բանաձևերը կարգավորման ընդհանուր փաթեթի մի մասն են։ Դրանցով ամրագրվում էր կարգավորման այն տարբերակը, որն առաջարկվել էր ԵԱՀԽ կողմից։ Նշեմ, որ ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի իննյակը փաթեթային կարգավորման առաջարկ էր ներկայացրել, որը ներառում էր թե՛ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշումը Մինսկի խորհրդաժողովի ժամանակ, թե՛ պատերազմի հետևանքների վերացումը, ներառյալ Արցախի հարակից շրջաններից Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի, իսկ Մարտակերտի շրջանից ադրբեջանական ուժերի դուրսբերումը։ Ի դեպ նշեմ, որ ՄԱԿ ԱԽ բանաձև ենթադրվում էր նաև «Լավրովի պլանով», որոնց տարբեր աշխատանքային տարբերակներ կողմերին ներկայացվել էր 2014-2019 թվականներին։

5. Կազիմիրովի գրքից կարգավորման առաջարկների արտատպումն ուղղակի ծաղր են։ Ով որ Արցախյան բանակցություններով հետաքրքրված էր, այդ առաջարկների հետ վաղուց էր ծանոթ։ Ի դեպ, աչքեր ունեցողը կտեսնի, որ Փաշինյանը հրապարակավ թհուր էր ներկայացրել «ընդհանուր պետության» ամբողջ տրամաբանությունը։

6. Կասկածում եմ, որ իշխանությունները խղճի խայթ են զգացել, կամ գիտակցել են, որ սուտն էլ չափ ու սահման պետք է ունենա, բայց Փաշինյանը չի հրապարակել 1999 թվականի ԵԱՀԿ Ստամբուլի հռչակագիրը և կրկին պնդել, թե ազգային փոքրամասնությունների իրավունքները ճանաչելով Հայաստանի իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Երևի այդ հռչակագրի մասին ուղղակի մոռացել են։ Ամեն դեպքում, վնաս չի տա, եթե ևս մեկ անգամ էլ պնդեմ, որ Ստամբուլում Հայաստանն Արցախն Ադրբեջանի մաս չի ճանաչել։

7. Քի Վեսթ․․․․ Որևէ փաստաթուղթ հրապարակված չէ։ Փաստաթղթի փոխարեն Փաշինյանը ներկայացրել է իր ընտանեկան թերթում տպված ինչ որ բառակույտ, որն, ըստ նրա, իրեն փոխանցել էին 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից։ Հետաքրքիր է, եթե փաստաթուղթը չունեն, ինչպե՞ս էին դրա բովանդակության մասին դատողություններ անում։ Եթե դատողություններ էին անում, ուրեմն ունեն կամ կարդացել են։ Եթե 2018-ին այդ փաստաթուղթը ԱԳՆ-ից «անհետացել էր», ինչու ամերիկացիներից, ռուսներից ու ֆրանսիացիներից (ում հետ «առանձնաշնորհյալ» հարաբերություններ ունենք) մի օրինակ չէին խնդրել։ Համարյա 8 տարի է իշխանություն են։ Եթե Թրամփն իր WhatsApp-ի համարը Փաշինյանին տվել էր, մի քանի էջն ի՞նչ է, որ քսերոքս չաներ ու չտար։ Պարոնայք, կամ փաստաթուղթը հրապարակեք, կամ խոստովանեք, որ ժողովրդի աչքերին Երևանի թոզն եք այսքան ժամանակ փչել։

Հ․Գ․ Իսկ եթե ուզում եք շատ փաստաթղթերի հետ ծանոթանալ, կարդացեք իմ հեղինակած «Արցախյան բանակցություններ» երկհատորյակը։

Նմանատիպ նյութեր

Մնալ Քրիստոսի կողքին, երբ խաչը ծանր է․ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Անթիլիասի Մայրավանքում

Մնալ Քրիստոսի կողքին, երբ խաչը ծանր է․ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Անթիլիասի Մայրավանքում

Անթիլիասի Մայրավանքում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը․ «Սուրբ Աստուածածնայ վերափոխման տօնը հանդիսաւորապէս նշուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Կիրակի, 16 Օգոստոս 2026-ի, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ...

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ Reuters

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ Reuters

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ վերադառնալ լուրջ դիվանագիտության և չեղարկել ծովային շրջափակումը, հակառակ դեպքում պատերազմը կընդլայնվի։ Հաղորդում է Reuters-ը։ Վերջնաժամկետը առավելագույնը մի քանի շաբաթ է։ ԱՄՆ-ին այդ մասին փոխանցվել է Պակիստանի և Կատարի...

Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա․ բնակիչները փակել էին ճանապարհը․ 24news

Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա․ բնակիչները փակել էին ճանապարհը․ 24news

Բա մեր վարկերը, մեր երեխեքի հացն ո՞վ ա տալու. Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա։ Այս մասին 24News-ի փոխանցմամբ՝  հայտնել է Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչներից մեկը։ «Բերքը մշակել ենք, բերել ենք արդյունքին ենք հասցրել, որ պետք ա վաճառենք , ոչ գին...

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Արդեն 4-րդ օրն է լրանում, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6-հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող...

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մոտ 100 ժամ անց փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել 3-ամյա աղջկա։ Նույն ընթացքում փրկվել է նաև 75-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Երկու փրկվածներն էլ հայտնաբերվել են այն ժամանակ, երբ արդեն...