ՔԿ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է Արշակ Սրբազանի մասնակցությունը տեսագրությունում․ փաստաբան

2 Դեկտեմբերի, 2025

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ․

«Քիչ առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ՀՀ քննչական կոմիտեից ստացա Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը։

Ես պետական ծառայության 15 տարուց ավել և փաստաբանության երեք տարվա փորձառության ընթացքում այսպիսի անհեթեթության չէի հանդիպել։

Ուրեմն «եզրակացությունը» բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։ Այսինքն ամբողջ եզրակացությունն ուղիղ կես էջ է։

Բայց սա էլ դեռ ամբողջը չի։ Այդ «եզրակացությամբ» մբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե՝ «Հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։ Այս տեղեկությունը իրականությանը չի հաապատասխանում։

Հիմա տեսեք, թե ինչ է եզրակացրել փորձագետը, որը տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը համեմատել է իրար։

Քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը, ինչպես նաև սանրվածքը համընկնում են, և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոցներ, ապա կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։

Այսինքն ի՞նչ է ստացվում։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ լսի, հա էլի, նման են բայց իրար։ Լավ, բայց մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծ տեսագրության մեջ պատկերված անձն ընդհանրապես նման չէ Արշակ սրբազանին։ Մենք ե՞րբ ենք ասել, թե՝ կեղծված տեսագրության մեջ առկա տղամարդն ունի փարթամ գանգուր մազեր, նուրբ ու վիրահատած քիթ։ Պարզ չի՞ որ ցանկացած մեկին ցույց տաս այդ տեսագրությունն ու Արշակ սրբազանի նկարը նա էլ կասի՝ «հա էլի, լսի, ոնց որ նման են իրար»։ Սա՞ է ձեր փորձաքննությունը։

Իսկ ամենակարևորը․ փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն՝ քննչականին չի հետաքրքրել, թե արդյո՞ք տեսագրությունն իրական է, թէ օրինակ արհեստական բանականությամբ ստեղված։ Կամ հնարավո՞ր է, որ մոնտաժման միջոցով է ստացվել այդ լուսանկարը։

Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի»։

Նմանատիպ նյութեր

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։...

Սամվել Կարապետյանի արածի ուղիղ 1%-ը հենց անեք` կխնդրեմ, որ ձեզ ընդունի. Ղազինյանը՝ Ռուբինյանին

  «Հայաստանի Հանրապետության նկատմամբ կա մինիմում անլուրջ վերաբերմունք ձեր բարեկամ, ձեր կիրթ բարեկամի կողմից, և դա փաստ է։ Որպես իրավաբան՝ չեմ կարող պնդում անել, որ դա դիվերսիոն գործողություն է եղել, չնայած՝ ամեն մարդ կարող է իր մեջ...

Անցնող տարիներին ինչին կպել է իշխող մեծամասնությունը՝ ՔՊ-ն, քանդել է․ Աննա Գրիգորյան 

«Ազգային ժողովի օրակարգ է բերվել հակասահմանադրական մի գործընթաց։ Չի կարող Ազգային ժողովը քննարկել եկեղեցու ներքին կյանքը։ Եվ սա ոչ թե իմ կարծիքն է կամ իմ վերաբերմունքն է դրա նկատմամբ, այլ որովհետև օրենքն է այդպես ասում։ Հայաստանի...

Ձեր այս գործողությունները բերելու են եկեղեցու շուրջ մոբիլիզացիայի․ Քրիստինե Վարդանյան

  «Քրիստինե Վարդանյանը պարբերաբար ստիպված է լինում իր համար էլ տհաճ ձեր վրա ձայնը բարձրացնել, որովհետև դուք չարաշահում եք վարողի ձեր բոլոր իրավունքները։ Ես շատ վատ բան եմ ասելու, բայց եթե դուք այս տեմպերով շարունակեք, հասարակությունը...